ՌԴ դեպանը հաստատում է՝ գերիների հարցը մնում է ռուսական օրակարգում
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապիրկինը «Հաղթանակ» զբոսայգում ճեպազրույցում լրագրողների խնրդանքով անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թեմային։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի Երևան այցի ժամանակ քննարկվել են հայ գերիների հարցը, նա պատասխանեց․ «Քննարկվել են նաև այդ հարցերը։ Այսինքն՝ հարցերի ամբողջ փաթեթը, որոնք վերաբերում են մեր երկկողմ հարաբերություններին, և՛ տարածաշրջանում, և՛ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։
Կարծում եմ՝ ԱԳՆ –ի պաշտոնական ներկայացուցիչը համապատասխան գնահատականները տվել է և դեռ կտա, բայց իմ տեսանկյունից, իմ տպավորությամբ՝ դա լավ, արդյունավետ, կառուցողական այց էր՝ լիովին համապատասխանող մեր հարաբերությունների մակարդակին, մեր քաղաքական երկխոսության մակարդակին»։
Ի պատասխան՝ հարցին էլ, թե արդյո՞ք հայ ռազմագերիների հարցը մնում է ռուսական օրակարգում, ՌԴ դեսպանը պատասխանեց՝ իհա՛րկե։