Այն պահից, ինչ Քիմ Քարդաշյանը հայտնեց իր երկրորդ հղիության մասին, դեռ երկու շաբաթ էլ չի անցել, սակայն ռեալիթի շոուների աստղն արդեն անուն է մտածում իր ապագա փոքրիկի համար, գրում է starslife.ru-ն:
Հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ՆԱՏՕ-ի վերափոխումների հրամանատարության կազմակերպած Ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական մակարդակի համաժողովին:
Որդին ահազանգել է, որ իր 59-ամյա հայրն իրենց բնակարանում կախվել է:
13-ամյա Արմանը, ով ունի հաշմանդամություն, մենակ է խնամում մորը. «Չեմ լսում, չեմ տեսնում, սթրեսներ եմ տանում, ներվայնանում եմ՝ ուզում եմ տանեմ մամային բուժեմ: Մաման ոտի կանգնի, հետո ես կբուժվեմ, ամենակարևորը մաման ա»,- ասում է Արմանը: Դժվար է հավատալ, որ Հետքի տեսանյութում պատկերված վայրը Երևանի մի մասն է ու անգամ ունի հասցե՝ Ֆարանջյան 76/10:
Հունիսի 9-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի վերջնամասում՝ «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող ավտոլվացման կետում, օձ է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լեհաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի Noble Jump զորավարժությունները։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին:
Հասրաթյանների ընտանիքը խորը վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է Գայանե Միրզոյանը։
«Ես հստակ չգիտեմ, թե երբ, սակայն սկզբունքային որոշումը ընդունված է: Հնարավոր է՝ դա տեղի կունենա հունիսի 22-ին ԵՄ-ի հաջորդ խորհրդում: Խոսքը մեկ տարով երկարացման մասին է, դա տեղի կունենա մոտ օրերս»:
Անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանն անհանգիստ է եղել: Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Նոյեմբերյանի հատվածում: Կեսգիշերին մոտ կրակել են Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ:
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննան, հեռացել է Ռուսաստանից, Interfax-ին հայտնել են նրա մերձավոր շրջապատից:
Համակարգչային գրաֆիկայի հայաստանյան առաջատարներից «Տրիադա» ստուդիայի ստեղծած Shadowmatic խաղը հունիսի 8-ին Apple Design Awards մրցույթում ստացել է մրցանակ:
Հայտնի են դարձել նոր մանրամասներ երեկ Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Սարայի ավանի կին գյուղապետ Վասիլյա Աբիլհասանովայի սպանության փաստից: Մանրամասները ներկայացրել է նրա մարդասպանը՝ 35-ամյա Ֆադայիլ Հուսեյնովը, հայտնում է haqqin.az-ը:
Կիևի մերձակայքում գտնվող նավթաբազայում առաջացած հրդեհից հետո քրեական գործ է հաղորդվել անվտանգության կանոնները խախտելու համար, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ-ի այսօր տարածած հայտարարությանը:
Կիրակի օրը Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին ակտիվորեն մասնակցել են ՕԵԿ-ականները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք պաշտպանել են «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի թեկնածությունը:
Այսօր առավոտյան փրկարարները հայտնել են պայթյունի մասին: Ներկայում այրվում են բազայում գտնվող վառելիքով լի բոլոր 17 ամբարները, հայտնում է RIA Novosti-ն:
Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հրավիրել է նիստ, որի ժամանակ, սակայն չի քննարկվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հայտը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի՝ ԱԺ այցելությունից եւ ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպումից մոտ մեկ շաբաթ է անցել, բայց իշխող կուսակցության ներկայացուցիչները դեռ չեն կարողանում զսպել նրա հանդեպ իրենց տածած զայրույթը:
3 մարդ սպանվել է ու ևս 5-ն ստացել են վնասվածքներ Չինաստանի Հեբեյ նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով չինական պետական ԶԼՄ-ներին:
Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետ:
«Երբ Գերմանիայում տեղի էր ունենում «Մեծ յոթնյակի» ղեկավարների հանդիպումը, հնչում էին ավելի շատ կոչեր, որպեսզի դուրս գան Ռուսաստանի հետ դիվանագիտական փակուղուց, որն առաջացել է Ուկրաինայի հարաբերությունների պատճառով: Սակայն ցանկալին իրականության տեղ ընդունելը վատագույն հիմք է քաղաքականություն վարելու համար»:
Հունիսի 7-ին Երևանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել, մի քանի տասնյակ շքեղ մեքենաների շարասյունը զարմացրել է Արգավանդի վաճառականներին, որոնք ապշած պատմում էին, թե քիչ առաջ քաղաքում ինչքան Rolls-Royce կար՝ այստեղով անցավ:
Հունիսի 9-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղվարդի խճուղու թիվ 126 հասցեում գտնվող «ԷՍ-ՎԷ» հյուրանոցային համալիրի ավտոտնակում:
Այսօր՝ հունիսի 9-ին Շուշիի արվեստի կենտրոնում տեղի է ունենալու ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի «Ուղի և առաքելություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացում
Թուրքիան խորհրդակցության նպատակով հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ընդունել է 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Եվրոպական խոշորագույն HSBC բանկը հայտարարել է ամբողջ աշխարհում շուրջ 20 հազար աշխատակցի կրճատման մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան հետախուզությանը հաջողվել է ձեռք բերել փաստաթղթեր, որոնք տեղեկություններ են պարունակում ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման մասին, գրում է The New York Times-ը:
եսօրին 1-03 շտապ օգնության Կենտրոնի ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում կնոջ դի կա:
Անգլիական սերիալները գրեթե միշտ դասվում են լավագույնների շարքերին: Դրանք միշտ առաջատար են դիտելիության թվով: Գրեթե բոլորս կարող ենք հիշել մեկ անգլիական սերիալ Շերլոկ Հոլմսի արկածներից սկսած՝ մինչ բժշկական գաղտնիքների ուսումնասիրություն:
Ես շնորհակալ եմ Աստծուն, որ չեմ հասցնում միայնակության զգացում ունենալ. այնքան հոգնած եմ լինում, որ տանը միայն լոգարան-անկողին «երթուղով» եմ շարժվում ու առավոտյան տանից դուրս գալս։ Եթե այնպես է ստացվում, որ տանն եմ լինելու, անպայման հյուրեր եմ ունենում։ Միայնակության զգացում չեմ ունենում։
Հունիսի 7-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Արագածի զանգվածի թիվ 2 շենքի հետնամասում գտնվող, 1963 թ. ծնված Ռաֆիկ Փ.-ին պատկանող ավտոտնակից բերման են ենթարկել վերջինիս, 1960 թ. ծնված Հովհաննես Մ.-ին և 1985 թ. ծնված Արամ Բ.-ին: