Հունիսի 10-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցից «Ռոսիա» առևտրի կենտրոն տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետնանցումը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ն ու G7-ը պատրաստ են քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյք Լյուն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպմանը, հայտնում է Reuters-ը:
Ժամը 23:10-ի սահմաններում Լեռնանիստ գյուղի բնակիչ 30-ամյա Հայկ Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի 200 LT 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում դեպի Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհահատվածին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:
Հղիության ընթացքում մորն ու երեխային կապող պորտալարը ծննդաբերության ժամանակ աշխարհի առաջատար մասնագետները խորհուրդ են տալիս դեն չնետել. դրանում եղած արյունը մարդկային կյանքեր է փրկում: Ոսկրածուծի քաղցկեղի բուժման նպատակով աշխարհում մեծ տարածում ունեցող այս մեթոդի ներդրմամբ Հայաստանում սկսել են աշխատել 2014 թվականի հոկտեմբերից:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում գյուղացիներից կաթ են ընդունում 2 ձեռներեց՝ Կոթի գյուղի բնակիչ եւ ոսկեպարցի գործարար:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախադպրոցական տարիքի 23 երեխա կա Տումիում, 0-3 տարրիքայինները` 26:
Մենք մեր բոլոր կարողությունները եւ մեր հնարավորությունները ուղղել ենք, որ այս խորհրդարանը տարբերվի նախորդ խորհրդարանից: Մենք անցել ենք նոր աշխատանքային կարգի, այն է՝ մշտական խորհրդարանի ձեւավորում, եւ ինքնին դա նշանակում է, որ այս խորհրդարանը պիտի որ տարբերվի նախորդից: Համոզված ենք, որ խորհրդարանի աշխատանքները սրա ապացույցը կլինեն ապագայում:
Հարավկորեական Samsung-ը կատարել է իր Galaxy S6 active ֆլագմանի պաշտպանված տարբերակի անոնսը: Այս մասին ասվում է ամերիկյան AT&T օպերատորի հաղորդագրության մեջ, որը տարածելու է նոր սարքը:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1982 թ. ծնված Արկադի Պ.-ին:
«Երբ նայում ես ոչ հայկական ֆիլմ, քեզ տեղափոխում են այդ աշխարհ, հայկական ֆիլմերի դեպքում չկա այդ պրոֆեսիոնալիզմը, կան շատ կիքսեր, արդյունքում հայկական ֆիլմ դիտելիս սկսում ես նյարդայնանալ»:
Քիմ Քարդաշյանը ամուսնու ծննդյան տարեդարձին հիանալի նվեր է արել՝ նվիրելով Լոս Անջելեսում գտնվող Staples Center մարզահամալիրի բանալիները, հայտնում է TMZ պորտալը:
«Տրիադան» մի «հիվանդություն» ունի` դա բծախնդրությունն է, մեր բոլոր պատվիրատուները գիտեն, որ «Տրիադան» կարող է գործը ուշացնել, սահմանված ժամկետը խախտել, բայց միշտ վստահ են, որ վերջում ավելի բարձր որակ են ստանալու, քան իրենք սպասում էին:
Այսօր ընկերության միջազգային օրն է: Տոնի առթիվ շնորհավորում եմ իմ ամենամտերիմ, ամենասիրելի ընկերոջը՝ իմ ամուսնուն, և բոլոր ընկերներիս:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի Գլխավոր քարտուղար Լուիս Այալային, ով Հայաստանում է գտնվում ՀՅԴ-ի կողմից հյուրընկալված Սոցիալիստական ինտերնացիոնալի ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու նպատակով: Ժողովի օրակարգային հարցերի թվում են նաև տարածաշրջանում ժողովրդավարության և հակամարտությունների կարգավորման հարցերը:
Հունիսի 8-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1990 թ. ծնված Տիգրան Բ.-ն ժամը 17.30-ի սահմաններում Վեդի քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի բակում հրազենից կրակել է:
Ոստիկանության աշխատակիցները Անի Բոշյանին անօրինական կերպով զրկել են ազատությունից, նրա նկատմամբ գործադրել են հոգեբանական ճնշումներ, նսեմացրել արժանապատվությունը, նրան համոզել են ու ցուցմունքներ կորզել, որի արդյունքում Անի Բոշյանը ինքնասպանության փորձ է կատարել:
Ես բնավորությամբ այնպիսին եմ, որ երբեք որևէ մեկին չեմ խնդրի, որ ինձ ինչ-որ տեղ հրավիրեն նկարահանվելու, ոչ մի անգամ չի եղել, որ ես «օճառն» առնեմ և վազեմ մի տեղ: Ես 15 տարի էկրաններին եմ եղել, 20 տարեկան չեմ, շատ ուրախանամ, որ ինձ նկարեն: Վերջերս առաջարկ եմ ստացել ֆիլմում նկարահանվելու, հուսամ, որ շուտով կսկսվեն աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի, Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հունիսի 8-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Տարոնիկ գյուղից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Սարգիս Կ.-ին:
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղից արտագաղթը շարունակվում է: 1985-1987թվականներին Վազաշենի միջնակարգ դպրոցն ուներ 370 աշակերտ:
Միջավայրում ներգրավվելու կամ առանձնանալու տարբեր միտումներ են բնորոշ Ռուսաստան մեկնող հայերին: «Սերը Մոսկվայում» վեպի հերոսը կարիք ունի հոգեբանորեն «հայաթափվելու», բայց բախվում է օտարատյաց, անհարմարավետ, անդեմ ու անտաշ մի քաղաքի։
Հայտնի ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադին հայտնվել է սիրային եռանկյունու մեջ, որը նրա օգտին չի հանգուցալուծվել:
Հունիսի 8-ին, ժամը 13.30-ին, 1999 թ. ծնված Սյուզաննա Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի գերեզմանատան մոտից գողացել են իր նոթբուքը և բջջային 2 հեռախոսները` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Նյու Յորքի կենդանաբանական այգում ծնվել է աշխարհում ամենափոքր եղջերվաձագը, հայտնում է Associated Press-ը:
Հունիսի 8-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, «Թագավորանիստ» կոչվող հանդամասից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Մ.-ին և 1972 թ. ծնված Արմեն Շ.-ին։
ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում Արաբկիրի թաղապետարանի առևտրի բաժնի պետի կողմից քաղաքացուն հարվածներ հասցնելու դեպքի առթիվ:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Ոսկեպար գյուղի վարչական տարածքից բաժանմունք բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հմայակ Ս.-ին և 1976 թ. ծնված Գևորգ Գ.-ին` վերջինիս «Հոնդայ Ակորդ» մակնիշի ավտոմեքենայով:
Խանութից գողություն կատարելու շուրջ Ա. Բաբայանի և ոստիկանության աշխատակից Գ. Մկրտչյանի հետ նախնական համաձայնության գալուց հետո, Գ. Ներսիսյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քարով կոտրել է խանութի պատուհանի ապակին, որից հետո Ա. Բաբայանի հետ ապօրինի մուտք են գործել խանութ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ստեփանավանի 48-ամյա բնակչին` Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Օրերս հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1951 թ. ծնված Դավիթ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով: