Բաժիններ՝

Բրիտանական սերիալներ, որոնք արժե դիտել

Անգլիական սերիալները գրեթե միշտ դասվում են լավագույնների շարքերին: Դրանք միշտ առաջատար են դիտելիության թվով: Գրեթե բոլորս կարող ենք հիշել մեկ անգլիական սերիալ Շերլոկ Հոլմսի արկածներից սկսած՝ մինչ բժշկական գաղտնիքների ուսումնասիրություն:

Կան շատ անգլիական սերիալներ, որոնք այնքան էլ տարածված չեն, բայց դրանք իրավամբ կարող են համարվել լավագույններից: Ձեզ ենք ներկայացնում բրիտանական սերիալների ընտրանի, որոնք իրենց գաղափարական արժեքով և դիտարժանությամբ չեն զիջում մնացածին:

1.«Լյութեր» ( Luther, 2010-2015)

Սերիալը պատմում է ոստիկանի մասին, ով ունի իր յուրահատուկ եղանակները հանցագործությունները բացահայտելու համար: Սերիալը շատ մռայլ, լուրջ և խելացի պատմություն է և նման չէ ոստիկանների ու հանցագործությունների մասին այլ պատմություններին: Իսկ Լոնդոնն այս հեռուստասերիալում յուրահատուկ գեղեցկությամբ է պատկերված:

AA_luther_thumbnail_03_web

2. «Կյանքի պատմություն» ( Life Story, 2014)

Սա փաստավավերագրական սերիալ է: Այն պատմում է երկրագնդի վրա ապրող բոլոր կենդանի օրգանիզմների մասին, բայց չի պատմում ձանձրալի կերպով: Սերիալի միջոցով հեռուստադիտողը սկսում է ճանապարհորդել ամբողջ աշխարհով՝ուսումնասիրելով և բացահայտելով կենդանի աշխարհի գաղտնիքները:

video-undefined-227FF1D900000578-289_636x358

3. «Սպանություն լողափում» (Broadchurch, 2013)

Լողափում սպանված են գտել 11-ամյա տղայի: Գործը հետաքննում են 2 դեդեկտիվներ: Նրանք փորձում են բացահայտել սպանությունը, առաջարկում են նոր մեթոդներ ու վարկածներ: Այս սերիալը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր սիրում են լարված դեդեկտիվներ ու անտարբեր չեն հոգեբանության նկատմամբ: Հետևեք սերիալի ընթացքին, գուցե հենց դուք բացահայտեք, թե ով է առեղծվածային հանցագործը:

4. «QI» (2003-…)

QI-with-Stephen-Fry-and-Alan-Davies

Այս սերիալում զուգադրված են ինտելեկտը և հումորի զգացումը: Գուցե հենց սրա շնորհիվ է, որ սերիալը հաջողությամբ ցուցադրվում է արդեն 12 եթերաշրջան: Ոչ միայն սերիալի սցենարն է սուր և հետաքրքիր հումորով, այլև դերասանական կազմն է շատ խարիզմատիկ: Միայն այս սերիալի համար արժի սովորել անգլերեն:

5. «Ժամը» (The Hour, 2011- 2012)

325122-the-hour

Նորություններ պատրաստելը դժվար է, իսկ օբյեկտիվ ու ճշմարտացի նորությունները՝ առավել քան: BBC հեռուստաալիքը նկարահանել է սերիալ ինքն իր մասին ու պատմում է, թե ինչ է կատարվում նորությունների թողարկման ընթացքում ՝կադրից դուրս:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս