2015-2016 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` օգոտոսի 24-29-ը մարզերում և Երևան քաղաքում հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ:
ՄԱԳԱՏԷ-ն կարող է թույլատրել Իրանին ինքնուրույն ստուգել Պարչինի իր միջուկային օբյեկտները, ասվում է նրանց միջև կնքված համաձայնագրի գաղտնի նախագծում, որը հայտնվել է Associated Press-ի տրամադրության տակ:
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարեն Կ.-ին:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանի խոսքով` միջահաս կարտոֆիլի մասսայական բերքահավաքը կմեկնարկի մոտ 15-20 օրից: Պաշտոնյան նշել է, որ անցյալ տարվա համեմատ ընդհանուր առմամբ շուրջ 10 տոկոս ավել բերքն են ակնկալում ստանալ: Իրացման խնդիր չի առաջանա, գեղարքունյաց կարտոֆիլը շուտով կուղևորվի նաև ԵՏՄշուկա:
Օգոստոսի 21-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-25-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մալաթիայում կատարված սպանության մանրամասները: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Ամերիկացի միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելու դեպքում խոստացել է լուծել անօրինական ներգաղթյալների խնդիրը:
Օգոստոսի 20-ին, ժամը 01.30-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի սկզբնամասում` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Եգիպտոսի ափերի մոտ՝ Կարմիր ծովում, խորտակված զբոսաշրջային նավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները փրկվել են, տեղեկացնում է Almogaz ինտերնետ-պորտալը:
«Հոֆֆման-Լյա Ռոշե» կազմակերպությունը նույնպես միացել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կոչին: Կազմակերպության Հայաստանի ներկայացուցչությունը վերանայել է «Հոֆֆման-Լյա Ռոշե» դեղագործական ընկերության արտադրության թանկարժեք դեղերի գները և ՀՀ առողջապահության նախարարություն պաշտոնապես ներկայացրել է իջեցված դեղերի անվանացանկերը:
Օգոստոսի 20-ին, ժամը 02.52-ին տեղեկություն է ստացվել, որ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 27-ին տեղի ունենալիք նվիրական իրադարձության` Մյուռոնօրհնեքի պատրաստությունները սկսվում են 40 օր առաջ:
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Աստանայում, հայտնել է համագործակցության գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
Թուրքիա- Թուրքիոյ մէջ ընթացող ռազմական գործողութիւններուն զ«ուգահեռ, Թուրքիոյ իշխանութիւնները շղթայազերծած են լայնածաւալ ձերբակալութիւններու: Ըստ «Երկիր Մէտիա»ին Տիգրանակերտի Սուր եւ Սիլվան արուարձաններուն մէջ կատարուած զինուորական գործողութիւններուն ընթացքին ձերբակալուած են շրջաններու ղեկավարները:
Արթուր Աղաբեկյանի խոսքից հետո անցկացված հարցուպատասխանի միջոցով ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները ՝ կապված ԼՂՀ-ի պաշտպանական խնդիրներին, հարևան երկրների հետ դրության և Հայաստան-Արցախ հարաբերություններին:
Գերմանիայի Տյուրինգիա դաշնային երկրամասում շուրջ 50 փախստական հարձակվել է ոստիկանների վրա, բախումների հետևանքով 13 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է RIA Novosti-ն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Գերմանիայի ԱԳՆ-ի շենքում սկսվել է նորմանդյան ձևաչափով հանդիպումը (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա ու Գերմանիա) փորձագիտական մակարդակով, որտեղ քննարկվում են Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների իրականացման հետ կապված հարցերը, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Գերմանիայում ՌԴ դեսպանությանը:
Մերձավան գյուղում գտնվող կիսակառույց շինությունում կենդանիների կողմից կիսով չափ հոշոտված դիակ է հայտնաբերվել:
Բելգիայի հասցեին նոր սպառնալիքներ են հնչել ԴԱԻՇ-ի զինյալների կողմից, հայտնում են Բելգիայի ԶԼՄ-ները:
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը նշանակվել է ՃՈ հետաքննչական բաժնի պետ:
Google-ը կորցրել է օգտատերերի տվյալների մի մասն այն բանից հետո, երբ կայծակը չորս անգամ հարվածել է Բելգիայում ընկերության դատա-կենտրոնին:
Ավելի քան 1000 երեխա է սպանվել կամ վիրավորվել Եմենում զինված կոնֆլիկտի ժամանակ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով օգնական Սթիվեն Օ’Բրայենը:
Մոսկվայում 84 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ ու Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լև Դուրովը: Նրա մահվան մասին հայտնել է դերասանի դուստրը՝ Եկատերինան:
«Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջինս ամեն կերպ աջակցելու է սահմանադրական հանրաքվեի անցկացմանը Կոտայքի մարզում
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեկ հրավիրվել է նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետին կանչել է տեղեկացնլու, որ ինքը հենց նրան է ցանկանում նշանակել ՀՀ արդարադատության նախարար: Սակայն, ամենայն հավանականությամբ, նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի ՀՀԿ գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստում Օսիկյանի թեկնածությունը ներկայացնելուց հետո:
Հերթական դեպքը, որը կապված է ԱՄՆ իրավապահների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու փաստի հետ, տեղի է ունեցել Միսսուրի նահանգի Սենտ-Լուիս քաղաքում:
Երեկ գիշեր Կահիրեի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է մինչև 22 մարդ, որոնց թվում՝ 6 ոստիկան:
Բրիտանական Highways England ընկերությունը հայտարարել է, որ սկսում է փորձարկել էլեկտրամեքենաների անլար լիցքավորման նոր եղանակ, որը ենթադրում է, որ ճանապարհներին տեղադրված հատուկ սարքերը կկարողանան լիցքավորել ընթացքի մեջ գտնվող մեքենաները։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: