
«Ատլետիկը» ոչ ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ և 31 տարի անց նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը

Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում «Ատլետիկը» և «Բարսելոնան» ոչ ոքի խաղացին: Հանդիպումը տեղի էր ունենում «Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվեց այն 1:1 հաշվով:
Առաջին խաղակեսի վերջում Լիոնել Մեսսին բացեց խաղի հաշիվը:
Խաղի առաջին ժամի վերջում կատալոնացիները մնացին 10 հոգով. կարմիր քարտ ստացավ Խերարդ Պիկեն: 74-րդ րոպեին Արից Ադուրիսը հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտին «Ատլերիկը» նույնպես մնաց 10 հոգով. դաշտից հեռացվեց Կիկե Սոլան:
«Ատլետիկը» երկու խաղերի արդյունքում նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը (առաջին խաղն ավարտվել էր բասկերի հաղթանակով` 4:0 հաշվով) և պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ մրցաշարի հաղթողը: Ավելի վաղ ակումբը նվաճել էր տիտղոսը 1984թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը