17 Հուլիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

01:30 03.05.2013 | Երվանդ Զախարյանի դուստրը կադրային ջարդ է իրականացնում

168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքի 17 աշխատակից մեկ օրում ազատվել է աշխատանքից: Ընդ որում, վերջին շրջանում սա բուժկենտրոնում կրճատումների առաջին դեպքը չէ:

00:53 03.05.2013 | Ծախսերի առումով առաջատարը շարունակում մնալ ՀՀԿ-ն

Ապրիլի 30-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամներից կատարված ծախսերի առումով առաջատարը շարունակում մնալ ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 70 մլն 400 դրամից ծախսել է 67 մլն 974 հազար 353-ը:

00:30 03.05.2013 | Մայիսին Acer-ը պատրաստվում է թողարկել նոութբուք՝ 399 դոլար արժողությամբ

Սենսորային էկրանով նոութբուքերի գները գնալով էժանանում են: Digitimes-ի տեղեկացմամբ, մայիսի կեսերին Acer-ը նախատեսել է սկսել իր 11,6 սենսորային էկրանով նոութբուքի թողարկումը, որը կարժենա 399 դոլար:

00:11 03.05.2013 | Audi A3. Դասական թափքը կրկին մոդայիկ է

Այսպես կոչված, գոլֆ-դասի մեքենաների սիրահարները ուրախանալու հերթական առիթն ունեցան. այս սեգմենտը համալրվեց Audi A3 սեդանով, որը ներկայացվեց Շանհայի միջազգային ավտոսալոնում։

23:46 02.05.2013 | Վ.Գասպարյան. Գյումրին երբեք չի զինվել, որ զինաթափվի

«Մենք ուղղակի առգրավում ենք այդ զենքերը, որպեսզի անտեղի տեղը չկրակեն, որովհետև ամեն մի կրակոց մի մարդկային կյանք է»:

23:40 02.05.2013 | IBM-ը ցուցադրել է ատոմների անիմացիան (տեսանյութ)

IBM Research-ի ինժեներները ստեղծել են աշխարհի ամենափոքր անիմացիան: «Տղան և իր ատոմը» կոչվող ֆիլմը բաղկացած է 242 կադրից, որտեղ գործում են մոտ 10.000 ատոմ:

23:39 02.05.2013 | Էդ ո՞ւր էր ԲՀԿ-ն, ինչո՞ւ ծպտուն չէր հանում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը չի ցանկացել մեկնաբանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ պատգամավորների և գողականների համեմատությունը:

23:01 02.05.2013 | Պոկերի չեմպիոնին դատում են սպանության համար

Ամերիկյան դատարանը պոկերի բրիտանացի չեմպիոն Մարկուս Բեբբ-Ջոնսին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ 1997 թվականին իր կնոջ սպանության համար։ Այս մասին գրում է Press Association-ը։

22:54 02.05.2013 | Կոռուպցիայի դեպքեր՝ Շիրակի մարզում (տեսանյութ)

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը ներկայացրել է նաև վերջին շրջանում Շիրակի մարզում հայտնաբերված կոռուպցիայի դեպքեր:

22:44 02.05.2013 | Ուսանողը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային (լուսանկարներ)

Բժիշկների հավաստմամբ՝ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

22:31 02.05.2013 | Հայաստանում խոշորագույն ազգային փոքրամասնությունը եզդիներն են

2011 թվականի հոկտեմբերին անցկածված մարդահամարի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությում մշտապես բնակվող եզդիների թիվը կազմում է 35 272 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

22:17 02.05.2013 | Ոստիկանության աշխատակիցը Ճամբարակ քաղաքում ավտովթարի է ենթարկվել. նա տեղում մահացել է

Ժամը 11:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 36-ամյա Սամվել Ղավալյանը, վարելով «Opel Vectra» մանիշի 34 UP 932 համարանիշի ավտոմեքենան, Ճամբարակ քաղաքի Արցախի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձախակողմյան ձորակը:

22:11 02.05.2013 | HTC-ի գործերը լավ չեն. շահույթը նվազել է 50 անգամ

Էլեկտրոնիկայի՝ թայվանական արտադրող HTC ընկերությունը հաղորդել է շահույթի կտրուկ նվազման մասին։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա առաջին եռամսյակում ընկերության շահույթը կրճատվել է 98%-ով՝ 152 միլիոնից հասնելով 2.85 միլիոն դոլարի։ Դա ամենավատ ցուցանիշն է 2004 թվականից ի վեր։

21:50 02.05.2013 | «Օպտիմալացում» էկոնոմիկայի նախարարությունում

Գործադիրն այսօր փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու վարչությունները միաձուլման ձևով վերակազմակերպելով և ստեղծելով գործարար միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն, իսկ որակի ենթակառուցվածքների վարչությունը վերանվանել որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության։

21:28 02.05.2013 | Հափշտակված կենցաղային իրերն ու հագուստները` «Մալաթիայի» տոնավաճառում

Տանտիրոջ վստահությունը շուռ է եկել նրա դեմ, հափշտակվել են Քասախ գյուղի բնակիչ Գագիկ Ամիրջանյանի սենյակում պահվող մոտ 3 մլն դրամի հագուստներն ու կենցաղային իրերը:

21:01 02.05.2013 | Յան Գիլանը կմասնակցի Գյումրու երաժշտական դպրոցի վերակառուցմանը

ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացրել է 10 մլն դրամ

20:32 02.05.2013 | ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի համատեղ ուղերձը

Խոսքի ազատությունը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածում, հիմնարար նշանակություն ունի անհատներին իրավազորելու և ազատ ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար:

20:10 02.05.2013 | Մասիսի հիվանդանոցում երիտասարդի առեղծվածային մահվան փաստով հարուցվեց քրեական գործ

Քննիչի որոշմամբ՝ տուժողի իրավահաջորդ է ճանաչվել նաև մահացածի եղբայրը՝ Վիրաբ Մկրտչյանը:

19:35 02.05.2013 | Կանեփ աճեցնողներին հրավիրել են ոստիկանություն

Զննությամբ բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսի 19 ցողուն: Հասմիկ Ի.-ն հայտարարել է, որ դրանք աճեցնում է 1986 թ. ծնված, նախկինում դատված Արմեն Խ.-ն:

19:27 02.05.2013 | Ներկայանալով պաշտոնատար անձի ընկեր՝ հափշտակել է 600 հազար դրամ

Նախկինում դատվածություն չունեցող Ալիկ Բ.-ն մեղադրվում է նրանում, որ 2012 թվականի նոյեմբեր ամսին ուղղակի դիտավորությամբ ներգործելով Ա.Մ.-ի հոր` Հ. Մ.-ի գիտակցության և կամքի վրա, ներկայանալով որպես պաշտոնատար անձի ընկեր`, իր վարքագծով մոլորության մեջ է գցել նրան և ի սկզբանե մտադիր չլինելով կատարել խոստումը, վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով, կաշառք ստանալու պատրվակով, խաբեությամբ նրանից հափշտակել է խոշոր չափի ընդհանուր առմամբ 600.000 ՀՀ դրամ գումար:

19:16 02.05.2013 | Հրդեհ՝ Սևքարեցի Սաքոյի փողոցում

Մայիսի 2-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 29 տանը:

19:01 02.05.2013 | Սարկիսով եղբայրները և Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել են Ստեփանակերտի դպրոցի բացումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ինմասնակցել է մայրաքաղաքի թիվ 3 ռուսական թեքումով միջնակարգ դպրոցի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

18:50 02.05.2013 | Սյունիքի մարզում ողբերգական վթարից հետո Էրեբունի հիվանդանոց տեղափոխված հիվանդը մահացել է

Այսօր՝ մայիսի 2-ին, Էրեբունի բշժկական կենտրոնում մահացավ Սյունքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ 41-ամյա Մալվինա Ղազարյանը:

18:40 02.05.2013 | «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երթ է անցկացնում

Ելույթ ունեցան ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Գուրգեն Արսենյանը, Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հանրահավաքը տևեց 40 րոպե, որին հաջորդեց երթը:

18:28 02.05.2013 | Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Այդ մասին տեղեկացնում են Կոնգրեսի մամլո ծառայությունից:

18:26 02.05.2013 | Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր, շրջել Էրեբունի ամրոցի միջնաբերդում, ծանոթացել հնավայրի վերականգնման, ինչպես նաև թանգարանի արդիականացման ու այցելուների սպասարկման բարելավման ներդրումային ծրագրին։

18:24 02.05.2013 | Որքա՞ն մարդ է մասնակցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքին (լուսանկարներ)

CivilNet.TV-ի լրագրող Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել այս պահին Ազատության հրապարակում տեղի ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքից: Լուսանկարներն արվել են CivilNet-ի գրասենյակից, որի պատուհանները բացվում են դեպի Ազատության հրապարակ: Դրանք արվել են ժամը 18:05-ին:

18:18 02.05.2013 | Facebook-ը 11 մլն օգտատեր է կորցրել ԱՄՆ-ից

Ըստ Nielsen հետզոտական ընկերության զեկույցի՝ Facebook սոցիալական ցանցը մեկ տարվա ընթացքում կորցրել է 11 մլն ամերիկացի օգտատերերի: Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ից սոցցանցից օգտվողների թիվը 159 միլիոնից կրճատվել է մինչև 142 միլիոն:

17:58 02.05.2013 | Խնդիրը տնտեսության բեկումնային առաջընթացի ապահովումն է

ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» 2013 թ. միջոցառումների ծրագիրը, որի իրականացմամբ ակնկալվում է խթանել երկրի տնտեսության զարգացումը, թափ հաղորդել ընտրված թիրախային ոլորտներին և այլն

17:35 02.05.2013 | Նիկոլ Փաշինյանը՝ Վլադիմիր Գասպարյանին. Ես էլ իրեն համարժեք պատասխան կտամ (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանից հետաքրքրվել է՝ արդյոք Վլադիմիր Գասպարյանը իրեն է նկատի ունեցել՝ ասելով, որ որոշ պատգամավորներ զանգահարել են իր տեղակալին՝ խնդրելով Գյումրիի վերջին միջադեպիհետ կապված անձանց ցուցմունքներ չտալ:

  • Page 2274 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2269
  • 2270
  • 2271
  • 2272
  • 2273
  • 2274
  • 2275
  • 2276
  • 2277
  • 2278
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը