Երվանդ Զախարյանի դուստրը կադրային ջարդ է իրականացնում

168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքի 17 աշխատակից մեկ օրում ազատվել է աշխատանքից: Ընդ որում, վերջին շրջանում սա բուժկենտրոնում կրճատումների առաջին դեպքը չէ:

Բանն այն է, որ դեռ անցյալ տարի այս հաստատությունը հավատարմագրային կառավարման է հանձնվել «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ին, որը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի դստերը՝ Գայանե Զախարյանին:

Վերջինս, ով բժշկուհի է աշխատում հենց այդ նույն «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական  կենտրոնում, անձամբ է զբաղվում կադրային հարցերով: 168.am-ի տեղեկություններով` երեկ նա «ժողով» է հրավիրել՝ սպառնալով մոտ ապագայում կրճատել ևս 100 աշխատողի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս