Բաժիններ՝

Սարկիսով եղբայրները և Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել են Ստեփանակերտի դպրոցի բացումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ինմասնակցել է մայրաքաղաքի թիվ 3 ռուսական թեքումով միջնակարգ դպրոցի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը։
Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխան նման կրթական օջախի առկայությունը՝ այն համարելով մշակույթների երկխոսության եւ ներթափանցման կարեւորագույն նախապայմաններից մեկը:

dproc-3 dproc-2
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերարներ Սերգեյ ու Նիկոլայ Սարկիսովներին եւ Ռուբեն Վարդանյանին Արցախի կրթական ոլորտին աջակցություն ցուցաբերելու եւ նման նախաձեռնություններըկյանքի կոչելու համար՝ հավելելով, որ դա հայրենասիրության լավագույն դրսեւորման օրինակներից է:
Նույն օրը Նախագահը բարերարների հետ այցելել է Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոն, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ դիտել հաստատության սաների պատրաստած տոնական ներկայացումը:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս