Մայիսին Acer-ը պատրաստվում է թողարկել նոութբուք՝ 399 դոլար արժողությամբ
Սենսորային էկրանով նոութբուքերի գները գնալով էժանանում են: Digitimes-ի տեղեկացմամբ, մայիսի կեսերին Acer-ը նախատեսել է սկսել իր 11,6 սենսորային էկրանով նոութբուքի թողարկումը, որը կարժենա 399 դոլար: Ըստ ոլորտի աղբյուրների, նման կատեգորիայի սարքի գինը հասել է նվազագույնի չափերի, որից ավելի ցածր մրցակցողները մոտ ապագայում դժվար հավանական է, թե կարող են իջնել:
Acer-ի համար նոութբուքը կպատրաստի Wistron ընկերությունը:
Նշենք, որ Acer-ի սենսորային նոութբուքերը, որոնց արժեքը 599 դոլար էր, չէին արդարացրել ակնկալիքները, այդ իսկ պատճառով թայվանական արտադրողը ստիպված համաձայնել է արտադրանքի արժեքի նվազեցմանը՝ պահանջարկը բարձրացնելու նպատակով: