«Բարև, Երևան» դաշինքը արդեն պատրաստել է հանցագործության մասին հաղորդում և րոպեներ անց այն կներկայացնի իրավապահ մարմիններին, համաձայն որի՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը զրպարտչական տեղեկություններ է տարածել «Ժառանգություն» կուսակցության և «Բարև, Երևան» դաշինքի հասցեին:
Մայիսի 3-ին Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը և ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ:
Տ. Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար:
Մայիսի 3-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Արզումանյան փողոցի թիվ 3 շենքի պարիսպը փլուզվել է:
Պարզվում է մարմնավաճառները հաճախորդների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել հենց Ջ. Ավայանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում։ Մասնավորապես, 2010թ. հունիս ամսից մինչև 2012թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում նրա ավտոմեքենան կայանել է Երևան քաղաքի Արտաշիսյան 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցային համալիրի բակում և թույլատրել մարմնավաճառներից` յուրաքանչյուրին 5000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց, նստել ավտոմեքենայի մեջ եւ հաճախորդների հետ պոռնկությամբ զբաղվելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո «Մայամի» հյուրանոցային համալիրում զբաղվել պոռնկությամբ` գույքային օգուտ ապահովելով Վ. Ավայանի համար:
Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Ամերիկյան արժույթը աշխատանքային շաբաթն ամփոփեց փոխարժեքի բարձրացմամբ։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 3-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.98 դրամ։ Ամերիկյան արժույթը ապրիլի երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.35%-ով, կամ 1.46 դրամով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին:
Սերժ Սարգսյանին որպես նախագահ մենք ոչ ոչ ոք ոչ քննադատել ենք, ոչ էլ իրավունք ունենք քննադատելու:
Դիտորդներին հետաքրքրում էր, թե թեկնածուները ընտրությունների օրը խախտումների ինչ ռիսկեր են տեսնում, հետընտրական ինչ զարգացումներ են հնարավոր և ինչպես են կուսակցությունները բողոքարկելու հնարավոր ընտրախախտումները:
Մայիսի 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 06-08-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Անաստասիա Վոլոչկովան, իմ պատկերացմամբ՝ մշակութային արժեքների մեջ չի մտնում, եթե ես քաղաքապետ լինեի՝ ես երբեք Վոլոչկովային Հայաստան չէի հրավիրի:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացվող վարույթը կավարտի մինչեւ մայիսի 13-ը:
Լևոն Մարաշլյանը պատմեց, որ իրեն հաջողվել է պարզել, որ դեպքից երկու օր առաջ վիճաբանություն է եղել, սպայական կազմից մեկ սպա հայհոյել է տղային և ծառայակից ընկերներին, ովքեր փորձել են սուրճ եփել
«ԲՀԿ անդամ որոշ գործընկերներ գերազանցում են իրենք իրենց: Մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր Հայաստանը 2012 թվականի 7.2 % տնտեսական աճով աշխարհի երկրների լավագույն եռյակի մեջ է»
ՀՀ Վճռաբեկ դատարանը մայիսի 8-ին կքննի ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների ներկայացրած բողոքները:
Մամուլում շրջանառվող այն լուրը, թե Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնից ազատել է Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, այսօր Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը «Ա1+»-ի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է:
Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրողների եւ youtube.com -ում բեռնողների մասին տեղեկատվություն ստանալու համար ՀՔԾ-ն դիմել է «Google Inc.» «YouTube.LLC» կազմակերպություններին։
Ռադիկ Մ.-ին, Գևորգ Զ.-ին, Ալբերտ Մ.-ին, Սարգիս Խ.-ին, Դերենիկ Ռ.-ին, Արսեն Շ.-ին և Մովսես Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի զինծառայողներ, 2012 թվականի փետրվարի 16-ին և 17-ին զորամասի տարածքում խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի կանոնները`վիճաբանել և բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ:
Մայիսի 3-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է տուն:
«Ականատեսները պատմել են, որ աղավնի վաճառողը ոստիկաններին փորձել է բացատրել, որ ձեռքի դանակը վաճառվող աղավնիների համար է: Մարդիկ գնում են՝ զոհաբերելու համար, հետո մոտենում են, խնդրում ոտքերը կտրել և այլն»:
«Լրագրողն իր գործում պիտի ազատ լինի խմբագրից ու նրա անհարկի միջամտությունից: Խմբագիրը պետք է ազատ լինի լրատվամիջոցի սեփականատիրոջ գրաքննությունից: Իսկ լրատվամիջոցի սեփականատերը պետք է ազատ լինի գովազդային շուկայի ճնշումից»:
Հայտնաբերվելուց անմիջապես հետո Ա. Կաբալյանը տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
«ԲՀԿ շտաբում երեկ լռություն էր. խումբ-խումբ մտնում, սպիտակ «մայկաների» տրցակները վերցնում-գնում էին: Առաջին հարկից վերև չթողեցին բարձրանանք: Երկրորդ հարկից լսվում էր «Ադամանդե ձեռքը» ֆիլմի հայտնի երաժշտությունը` «Պամագի մնե»»:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Վարդան Ղուկասյանի հարցազրույցը` Գյումրիում տեղի ունեցածի և դրա հետևանքների շուրջ:
«ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ էրեբունի համայնքում հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել Տարոն Մարգարյանի համար»։
«Կարևոր չէ, թե ով այս պահին որ «գծի մեջ է»՝ դրանք մարտավարական հարցեր են, ոնք կարող են փոխվել: էականը այն ուղղությունն է, իր բոլոր սխալներով և շեղումներով, որը ընտրում են այս միջավայրից դուրս եկած գործիչները»:
«Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան շուրջ վերջին շրջանում կրկին խիստ ուշագրավ խոսակցություններ են սկսել շրջանառվել՝ ընդհուպ այն մասին, որ աշնանը հնարավոր է՝ նա կրկին հրաժարական տա»:
«Քանի որ հասարակական-քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ քաղաքը, «Ժողովուրդը» հետաքրքրվեց ու պարզեց, որ վերջին աղմկահարույց սպանությունից հետո կարծես թե քաղաքում առժամանակ անդորր է հաստատվել»:
«Իշխանական շրջանակներում դեռ քննարկում են ՀՀ նախագահի ընտրությունները: Ոմանք «հպարտությամբ» ընդգծում են իրենց «վաստակն» այս գործում և իրարից փորձում են խլել ընտրություններում «հաղթանակ» ապահովելու դափնիները»: