
Հատուկ քննչական ծառայության պետն ազատվե՞լ է աշխատանքից. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ուշ երեկոյան 2 լուր ստացանք, որոնց իսկությունը ճշտել չհաջողվեց:
Տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, որը դատախազության երկարամյա աշխատակիցներից էր, Աղվան Հովսեփյանի աջ ձեռքը, մեծածավալ տեղեկատվության կրող:
Եվ իմացանք, որ Աջափնյակում ձերբակալվել է ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանող մի անձ: Այսօր կփորձենք ճշտել տեղեկությունները: