
«Բոլորդ լռեք ու գնացեք Մուկուչյանին շնորհակալություն հայտնեք». մամուլ

«Իշխանական շրջանակներում դեռ քննարկում են ՀՀ նախագահի ընտրությունները: Ոմանք «հպարտությամբ» ընդգծում են իրենց «վաստակն» այս գործում և իրարից փորձում են խլել ընտրություններում «հաղթանակ» ապահովելու դափնիները:
Զրույցներից մեկի ժամանակ մի խելամիտ անձ նկատել է. «Ոչ մեկդ էլ վաստակ չունեք, այս ընտրությունները կրել է Տիգրան Մուկուչյանը, այնպես որ, բոլորդ լռեք ու գնացեք Մուկուչյանին շնորհակալություն հայտնեք»: Հետևությունները թողնում ենք ձեզ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: