Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում լուրջ խախտումներ են հայտնաբերե՞լ. մամուլ

«ՀՀ պետեկամուտների կոմիտեի Աբովյան քաղաքի հարկային ծառայության պետը, ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում լուրջ խախտումներ են հայտնաբերել։

Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ հրահանգված է, որ հարկային ծառայության աշխատակիցները ուշադրությամբ ստուգեն հայտնաբերված խախտումները, որպեսզի կարողանան ցցուն փաստեր հրապարակել։ Ու այս ընթացքում արվել է ամեն ինչ, որպեսզի մեծ «թվերով» խախտումներ ներկայացվեն։

Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՊԵԿ մամլո խոսնակ Նելլի Մանաչարյանից, սակայն նա համառորեն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հիշեցնում, որ ապրիլի 19-ին «Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, Երևանի կոնյակի գործարանում, «Կոտայք» գարեջրի գործարանում և մյուս ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին։ Լուրը հաստատել էր նաև ԲՀԿ-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031