ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ մայիսի 9-ից 15-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ:
Անգլիական «Լիվերպուլն» իրականացրել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Այս մասին գրում է NEWS.am Sport-ը՝ հղում անելով Caughtoffside-ին։
Այսօր առավոտյան ինքնասպան է եղել 35-ամյա մի կին՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:
Միակ մխիթարությունը նրա թողած հրաշալի գրական ժառանգությունն է, որը սերունդներին կդաստիարակի բարության, մարդասիրության և հայրենասիրության զգացումներով:
Հունիսի 14-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Խոզնավար-Խնածախ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը:
Այսօր՝ հունիսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Մենուա Ասատրյանն ու Գեորգի Աշչիյանը Կիևյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանությունը։
Կինը հայտնել է, որ 1991 թ.-ին Գորիսի շրջանում մարտական գործողությունների ժամանակ զոհված որդուն պատկանող զենք-զինամթերքը հայտնաբերել է իրենց ավտոտնակում, իրերը վերադասավորելու ժամանակ:
Հունիսի 15-ին ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 28 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշտարակի բնակիչները դիմել են ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանին` բողոքելով աղբավայր կառուցելու հարցում պետական մարմինների` ՀՀ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների անգործության դեմ:
Պաշտոնյան ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունն առ այն, որ քրեական գործը հարուցվել է 14 000 ԱՄՆ դոլարի դիմաց դատապարտյալներից մեկին ազատելու խոստման հետ կապված:
Գորիսում հնչած կրակոցներն ու դրանից հետո զարգացած իրադարձությունները շարունակում են մնալ քաղաքական ուժերի և քաղաքացիների ուշադրության կենտրոնում:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ Արմավիր մարզպետ դառնալու ցանկություն չունի:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է հայտնի «օֆշորային սկանդալի» մասին, ինչպես նաև պատմել է, թե ինչպես է ինքը հարստացել:
««Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանը շարունակում է ազատության մեջ հանգիստ խղճով ապրել, մինչդեռ 2012 թվականի նոյեմբերի 25-ին իր կողմից ծեծի ենթարկված Հայկազ Խաչատրյանն ապրիլի 21-ի գիշերը հիվանդանոցում մահացավ»:
«Շարունակում եմ պնդել, որ նույն Նաիրի Հունանյանի վրա աշխատել են խիստ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք, օգտագործելով գլխավոր դերակատարի անսահման ինքնասիրահարվածությունը, «ծրագրավորեցին» նրան հանցագործություն՝ համոզեցին նրան, որ այդպիսով նա «ազգ է փրկելու»»:
«Զինվորի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, «Ժամանակի» հետ զրույցում շարունակեց պնդել, որ Հայկին միտումնավոր են սպանել և հիմա փորձում են կոծկել»:
«Սասուն Միքայելյանը, ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանն ու այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո), երբ ԱԺ-ում բարձրացրել են ազատամարտիկներին կարգավիճակ տալու հարցը, նրանց ՀՀԿ-ից հեռացրել են»»:
«Իշխանական շրջանակում կա հատված, որն ակտիվորեն աշխատում է Դոլունցի նշանակման դեմ՝ որպես փաստարկ ներկայացնելով «Լիսկայի մարդ» լինելու հանգամանքը»:
«Խորհրդարանական անցած քառօրյայի ընթացքում ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները նկատել են, թե ինչպես են Հանրապետական խմբակցության սենյակից մեծ թասով լիքը կոնյակից արդեն դատարկված բաժակներ հանում»:
«Կարիք չկար զեկուցելու, էդ ԱԺ նախագահի այցն էր, Բադալյան Վոլոդյայի այցը չէր, որպեսզի նա զեկուցեր խմբի ղեկավարին»:
Ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի Կառավարական ամառանոցի հարևանությամբ գտնվող Սբ. Աբգար թագավորի փողոցի թիվ 79 տան դիմաց կա ճամպրուկ, և այն կասկած է հարուցում, որ հնարավոր է մեջը պայթուցիկ լինի:
The Times of London-ի հաղորդմամբ՝ ԴՆԹ թեստի արդյունքում պարզվել է, որ արքայազն Ուիլյամի նախնիները հայեր և հնդիկներ են:
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանն այսօր Կենտրոնական կլինիկական հոսպիտալից պետք է տեղափոխվեր Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն՝ հետագա բուժումն այնտեղ ստանալու նպատակով, սակայն տեղափոխումը չի իրականացվել։
«Ես հետո գնացի պապային գոռացի, պապան եկավ, ընկավ վար: Հետո դրեցին ավտոյի մեջ, մամայիս տարան հիվանդանոց»:
Հունիսի 14-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում «Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիչինայի փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով բախվել մայթին կայանված էքսկավատորին
Ռուս հայտնի երգչուհի Վալերիան հայտարարել է, որ ինքը լիովին համաձայն է վերջերս Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունված՝ համասեռամոլների պրոպագանդայի դեմ օրենքին:
Վերջերս ծննդյան 11-ամյակը նշած երգչուհի Անգելինա Գասպարյանը առաջին ձայնասկավառակը թողարկելուց հետո անգործ չի նստել:
Մադոննայի այս ֆոտոշարքը մեծ իրարանցում է առաջացրել ամբողջ համացանցում: Երգչուհու երկրպագուները դրանք տարածել են զանազան սոցիալական կայքերում և ակտիվորեն մեկնաբանել:
Թուրքիայում դաժանորեն սպանված ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացի և Գյումրու բնակչուհի Մայայի քույրը դատապարտում է Թուրքիայում իր քրոջ դաժան սպանությունը և դիմում է միջազգային հանրությանը՝ ասելով, որ թուրքական արդարադատությունը մեկ ժամվա դատաքննություն է իրականացրել և որոշել, որ քրոջը սպանողը պետք է մնա ազատության մեջ:
Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները, ասել է, որ հնարավոր է՝ վերջինս երրորդ անգամ ամուսնանա: