«Մամային կրակեց, պապան տեսավ՝ ընկավ վար». պատմում է 4-ամյա Սալին

Galatv.am-ին հաջողվել է նոր մանրամասներ ճշտել Թուրքիայում սպանված կնոջ մասին: Կինը բնակվելիս է եղել Մուշ 2 թաղամասում: Նա ազգությամբ եզդի էր, բայց, հարևանների պատմելով, ամբողջ կյանքն ապրել է Հայաստանում՝ Գյումրիում և հայկական սովորույթներով էր ապրում, խոսում հայերեն: Նա արդեն 12 տ ամուսնացած էր ազգությամբ թուրք տղամարդու հետ, և որ ամուսնական զույգը իրար շատ է սիրել և լավ հասկանում էին իրար:

«Էնքան սիրով էին, էլ ասելու չէր, մի անգամ գիշերով տեսանք մարդուն, ինքն էլ էր հայերեն սովորել, հարցնում ենք՝ ու՞ր, ասաց Մայայիս սիրտը ձուկ է ուզում, գնում եմ՝ ձուկ բերեմ ձորից:

Մայան երկու երեխա ուներ իրանից, բայց երեք էլ ուներ, մինչև թուրք տղամարդուն հանդիպելը: Հիմա շատ մանրամասներ չգիտենք: Գիտենք միայն, որ գնացել էր Ստամբուլ՝ամուսնու մոտ, ու իրան անցած գիշեր բերել են այնտեղից»,- պատմել է սպանված կնոջ հարևաններից մեկը:

Հարևանները պատմել են նաև, որ Մայայի ամուսինը սթրեսի մեջ է, նա անգամ խոսել չի կարողանում: «Ոնց որ խեղճ տղայի գլխին տված լինեին, սարսափելի էր, եկան կանչեցին Գյումրու ոստիկանություն, գնաց»,- պատմել են մահացածի տան դիմաց հավաքված տղամարդիկ:

Հարևաններն ասել են նաև, որ շատ բան չեն հասկանում, քանի որ Մայայի բնակարանում հավաքված եզդի կանայք հիմնականում իրենց լեզվով են խոսում:

Սպանված կնոջ մորեղբոր դուստրը, ով դարձյալ ազգությամբ եզդի է՝ Բահրամ Բեսին, ԳԱԼԱ-ին պատմել է. «Այ սրանց հորեղբայրն է կրակել (ցույց տալով Մայայի որդուն), իրանց աչքի դիմաց, իրան հարցրու հեսա կպատմի, ասել է իբր թռչուն էր կրակում…»:

Կնոջը ընդհատել է սպանված կնոջ` Մայայի կրտսեր որդին՝ չորսամյա Սալին, ով ասել է. «Մորքուր, խաբում են, թռչուն չէր կրակում, ինքը բռնեց, մենք կերթաինք, որ պտի լողցներ մաման ինձի, ինքը մամային կրակեց: Ես հետո գնացի պապային գոռացի, պապան եկավ, ընկավ վար: Հետո դրեցին ավտոյի մեջ, մամայիս տարան հիվանդանոց»:

ԳԱԼԱ-ին հաջողվել է պարզել նաև, որ Մայայի ազգությամբ թուրք ամուսինը ևս կին ունի Թուրքիայում ու երեխաներ: Հարազատները պատմել են նաև, որ Մայային Թուրքիայում չեն սիրել:

Տեսանյութեր

Լրահոս