Աղվան Հովսեփյանը պետք է պատասխան տա. մամուլ
«2010 թվականի հունիսի 15-ին ԼՂՀ զորակոչված Կոտայքի մարզի Վանատուր թաղամասի բնակիչ Հայկ Մարտիրոսյանի Շուշիի բանտում կասկածահարույց «ինքնասպանությունից» հետո անցել է գրեթե 8 ամիս: Զինվորի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, «Ժամանակի» հետ զրույցում շարունակեց պնդել, որ Հայկին միտումնավոր են սպանել և հիմա փորձում են կոծկել»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Վերջերս նա լսել է զինդատախազ Գևորգ Կոստանյանի հարցազրույցը, որտեղ նա ասել է, որ տեղյակ չի եղել Հայկի պատմությանը և նոր է լսում այս գործի մասին: Զինվորի մայրը «Ժամանակի» միջոցով փոխանցեց իր պահանջը՝ առաջին հերթին Աղվան Հովսեփյանը պետք է պատասխան տա, հետո դատավորը, քննիչը (և բոլոր ներգրավվածները)»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կադալ «Ժամանակի» այսօրվա համարում: