Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի համագյուղացին Սյունիքի մարզպետի հավակնություններ ունի. մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Գորիսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որից հետո մարզպետի պարտականությունները դրվեցին մարզպետի տեղակալի՝ Արա Դոլունցի վրա: Վերջինս այս պահին մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար է, և արդեն այս իրողությունը զանազան խոսակցությունների առիթ է հանդիսացել թե՛ սյունեցիների, թե՛ առհասարակ քաղաքական-հասարակական շրջանակների համար:

Մասնավորապես նշվում է, թե Դոլունցը եղել է և կա Սուրեն Խաչատրյանի ամենամտերիմ մարդը, և նրա հաստատումը մարզպետի պաշտոնում կնշանակի՝ Խաչատրյանին պահել մարզում «հարց լուծողի» կարգավիճակում:

Ի դեպ՝ իշխանական շրջանակում կա հատված, որն ակտիվորեն աշխատում է Դոլունցի նշանակման դեմ՝ որպես փաստարկ ներկայացնելով «Լիսկայի մարդ» լինելու հանգամանքը:

«ՉԻ» տեղեկություններով՝ որպես ապագա մարզպետ շրջանառվում է նաև գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի՝ Մելոյի թեկնածությունը: Վերջինս Սերժ Սարգսյանի հայրենակիցն է. Մելոն ծնվել է Գորիսի շրջանի Տեղ գյուղում»:

Շարունակությունը՝ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս