Բաժիններ՝

Ռոբերտ Քոչարյանի խնամին լուրջ մարդ է. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպե՞ս անցավ Լատվիա կատարած Ձեր այցը, հարցրինք հայ-լատվիական բարեկամական խմբի անդամ, համատեղությամբ Ռ. Քոչարյանի խնամի  Վոլոդյա Բադալյանին: «Շատ լավ, շատ դրական»: Բա էնտեղ չհարցրի՞ն՝ ո՞ւր է ձեր խմբի ղեկավար Շարմազանովը: «Դա խմբի այց չէր, դա ԱԺ նախագահի այց էր»: Ասում են` պատվիրակության կազմում շատ էին մարդիկ, ովքեր բարեկամական խմբի հետ կապ չունեին: «Դա ԱԺ նախագահի ընտրությունն էր»:

Այսինքն նկատի ունեք, որ նա չի ցանկացել Շարմազանովին ընդգրկել պատվիրակության կազմում: «Շարմազանովին ոչ թե նախագահը չի ցանկացել ընդգրկի, այլ իմ 15 տարվա պատգամավորական փորձում երբեք չի եղել, որ ԱԺ նախագահի հետ այցի գնա նաև տեղակալը»: Այ, այստեղ սխալվեցիք. Հերմինե Նաղդալյանը, որպես ռուսերեն լեզվի մեծ գիտակ, ԱՊՀ գրեթե բոլոր այցերի ժամանակ ուղեկցում է պարոն Աբրահամյանին:

«Ես չեմ ուզում այդ հարցերին պատասխանել»: Իսկ երբ վերադարձաք, զեկուցեցի՞ք ձեր խմբի ղեկավարին, թե ինչ արեցիք Լատվիայում: «Կարիք չկար զեկուցելու, էդ ԱԺ նախագահի այցն էր, Բադալյան Վոլոդյայի այցը չէր, որպեսզի նա զեկուցեր խմբի ղեկավարին»: Ասում են` Հ. Աբրահամյանն այցերն ու գործողումներն օգտագործում է  պատգամավորներին իրեն մերձեցնելու նպատակով: «Ես ըտենց հարցերի մեջ չեմ մտնում, ես լուրջ մարդ եմ և գնում եմ միայն այնտեղ, ուր բարեկամական խմբի անդամ եմ, դա հայ-ռուսական, հայ-վրացական, հայ-լատվիական խմբերն են, իսկ ընդհանրապես, ես շրջագայելու ցանկություն չունեմ կամ այլ հարցերի»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս