Բաժիններ՝

Բառերի կարևորության մասին. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Նաիրի Հունանյանը, կատարելով իր ահաբեկչությունը, արտասանում էր այն բառերը, որոնք դրանից առաջ և դրանից հետո կրկնում են բոլոր նդդիմադիրները, իսկ նրանց հետևից նաև՝ կյանքից դժգոհ քաղաքացիները՝ «ժողովրդի արյունը ծծեցիք», «ձեր պատճառով ընտրություններ չեն եղել» և այլն: Բառերին իրականում պետք չէ թեթև մոտենալ՝ դրանք կոդեր են, որոնց միջոցով մտքի կարծրատիպե են ստեղծվում:

Շարունակում եմ պնդել, որ նույն Նաիրի Հունանյանի վրա աշխատել են խիստ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք, օգտագործելով գլխավոր դերակատարի անսահման ինքնասիրահարվածությունը, «ծրագրավորեցին» նրան հանցագործություն՝ համոզեցին նրան, որ այդպիսով նա «ազգ է փրկելու»:

Ընդ որում, այդ աշխատանքը կատարվել է այնպես, որ ահաբեկիչների պարագլուխը, հնարավոր է, չէր էլ պատկերացնում, որ իրեն «ծրագրավորում են»:

Հիմա էլ կան բառեր, որոնք, այսպես թե այնպես, կողմնորոշում են մարդկանց: Օրինակ՝ իմ բարեկամ ազատամարտիկներից մեկը, ինձ թվում է, արդարացիորեն դժգոհում է՝ այսքան կռվեցինք, որ ազատագրված պետության անունը դնենք Լեռնային Ղարաբաղի՞ Հանրապետություն, ինչո՞ւ ոչ Արցախի Հանրապետություն: Հնացած, օտարալեզի տոպոնիմի բացառումը ինչ-որ բան փոխում է մտածողության մեջ:

Մենք չենք ասում, չէ՞, Էրիվան (փափուկ «ն»-ով), Թիֆլիս, կամ, ասենք, Օրջոնիկիձե. վերջին դեպքում ռուսները վերադարձրել են Վլադիկավկազ հպարտ անունը, որը բոլորին հիշեցնում է, թե ինչի տեր է կայսրությունը:

Նույնը թալանելու, արյուն ծծելու և ընտրությունները կեղծելու, ինչպես նաև ճամպրուկները հավաքելու և արտագաղթելու վերաբերյալ: Որ այդ ամենը կա՝ ոչ ոք չի հերքում, բայց անընդհատ կրկնելով նման դարձվածքները՝ հարգարժան ընդդիմադիրները և նրանց քարոզչությունն անող մեկնաբանները իրենց ընտրազանգվածի մոտ արթնացնում են ճակատագրակապաշտական տրամադրություններ, անգլերենով looser-ի հոգեբանություն՝ «ով էշ, մենք՝ փալան» տրամաբանությամբ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս