Հունիսի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հունիսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:
Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ 2013 թվականի հունիսի 29-ին (շաբաթ օրը)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:
Հունիսի 17-ին, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան – Գ.Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճեղքեր են առաջացել. առկա է փլուզման վտանգ:
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 17-ին, արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 413.45 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկը չի գերազանցել 412.25 դրամը։
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 17-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Tianhe -2 չինական սուպերհամակարգիչը գլխավորել է Թոփ-500 սուպերհամակարգիչների աղյուսակը, որը ներկայացվել է այսօր` հունիսի 17-ին: Այս մասին հաղորդում է Թոփ-500-ի պաշտոնական ինտերնետային կայքը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին:
Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Շիրակի մարզի գյուղ Անի կայարանի բնակիչ, 31-ամյա Գևորգ Ներսիսյանը, վարելով Opel Vectra մակնիշի 34 VՕ 847 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հենասյանը և շրջվելով հայտնվել ձորակում։
Օրերս մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 11-ին, ժամը 18.00-ին, ոմն Արեն Դավիթաշեն թաղամասում, գնելու պատրվակով, վերցրել է իր «Ֆորդ Սկորպիոն» մակնիշի ավտոմեքենան, սակայն վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային ու դիմել փախուստի:
Հունիսի 17-ին, ժամը 14.00-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանի «Ջրահարս»լողափում մարդ է ջրահեղձվել:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2013 թ.-ի մայիսի 10-ից մինչ օրս կաթնամերքը թանկացել է 8-12 %-ով
Անհայտ անձը կամ անձինք իրենց բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով ներս են մտել բնակարան և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր, բիժուտերիա, 7 հազար 300 ԱՄՆ դոլար, 300 եվրո և 2 միլիոն 900 հազար ՀՀ դրամ:
Հունիսի 18-ին, 20-21-ը հատկապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում, 19-ին, 22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Կենտրոնում 70քմ մակերեսով միջին բնակարան ձեռք բերելու համար երկու հոգանոց ընտանիքը պետք է խնայի մոտ 9 տարի՝ բավարար գումար կուտակելու համար։ Սա այն դեպքում, երբ ընտանիքի երկու չափահաս անդամները աշխատում են, ստանում են միջինը 142 հազար դրամ աշխատավարձ և իրենց ողջ եկամուտը կուտակում են՝ տուն գնելու համար։
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 15-ից 17-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 28-ը, ավազակային հարձակման` 1, շորթման՝ 1 և խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև խուլիգանության 2 դեպք:
Հունիսի 1-ին կայացել է ռուսաց լեզու առարկայի քննությունը, հունիսի 4-ին՝ հայոց լեզու եւ գրականությունը, 7-ին ՝ կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների քննությունն էր:
«Նման բան չկա, մենք այսօր առավոտյան ժամը 7-ից այդ մասին լսել ենք և ճշտել, որ դա սուտ է և ծեծ չի եղել»:
Հունիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևան քաղաքի Մասիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ուսումնարանի բակից, «պարանոցի շրջանի կտրած-ծակած վերքով և սուր արյունահոսություն» ախտորոշմամբ, հիվանդանոց է տեղափոխվել Վ. Հ.-ն:
Հունիսի 17-ին, ժամը 10.32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թաղամասի 10-րդ նրբանցքի թիվ 37 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Ապօրինի շինություն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից «Արամ և Վարուժան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն
Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Գասպարյանը, վարելով ГАЗ 3309 մակնիշի 085 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Գործարանային փողոցից դեպի Մուշ գնացող ճանապարհահատվածում նշված ավտոմեքենայով կողաշրջվել է:
«Արտագաղթն ինձ չի վախեցնում, որովհետև մեր ազգային ճակատագիրն այնպիսին է, որ դա անընդհատ պրոցեսների մեջ ենք տեսնում»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը
Վթարի վայրում Nissan March մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ երիտասարդ աղջիկ, հայհոյանքներ է տվել Volkswagen Vento մակնիշի կին վարորդի հասցեին, իսկ երբ ոստիկանները փորձել են նրան կարգի հրավիրել, սկսել է աղջկան ոչ հարիր պահվածք դրսևորել՝ հայհոյանքներ տալով ոստիկանների ներկայությամբ:
Հունիսի 17-ին, ժամը 05.08-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 04.48-ին
Թուրքիայում հայկական սրբությունների դեմ հերթական վայրագությունն է արձանագրվել:
Այսօր ժամը 00:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Խանջյան փողոցում՝ վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի:
Ա. Բունիաթյանը 10 օրից ավել է որպես անհայտ կորած որոնվում է ոստիկանության կողմից:
Իմ գլխավոր խորհուրդը հետևյալն է՝ պատրաստ եղեք օգնություն ընդունելու: Մի´ հավատացեք, որ դուք ամեն ինչ կարող եք ինքներդ անել