Թուրքիայում արդարացրել են 5 երեխաների մորը սպանած հանցագործին (տեսանյութ)
Թուրքիայում դաժանորեն սպանված ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացի և Գյումրու բնակչուհի Մայայի քույրը դատապարտում է Թուրքիայում իր քրոջ դաժան սպանությունը և դիմում է միջազգային հանրությանը՝ ասելով, որ թուրքական արդարադատությունը մեկ ժամվա դատաքննություն է իրականացրել և որոշել, որ քրոջը սպանողը պետք է մնա ազատության մեջ: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:
«Իմ քրոջը սպանել են, սպանելը քիչ է, գնդակահարել են, իսկ հանցագործը այս երեխաների հորեղբայրն է, նրա՝ ազգությամբ թուրք ամուսնու եղբայրը, ով ազատության մեջ է»:
Սպանված կնոջ կրտսեր քույրը պատմեց, որ ինքը ամուսնու և երեխաների հետ գնացել է Ստամբուլ՝ երեխաներին կնքելու մուսուլմանական օրենքներով, և նրան սպանել են Թուրքիայում:
«Հավաքեց իր երեխաներին, գնաց՝ ուրախ, զվարթ իր մարդու հետ, իրանց մեքենայով, որ ենտեղ երեխու սունատը պտի անեին, այսինքն՝ մուսուլմանական կնունքը՝ ամսի 7-ին: Բայց ամսի 12-ին ինձ զանգեց իրա մարդը ասաց՝ քուրդ շատ վատ ա, արի հասի, ես ասի՝ ուրեմն իրան սպանել եք, միանգամից իմացա, որ խփել են իրան: Չգիտեմ, հիմա ասում են, որ ծիտիկ են ուզեցել խփել»,- պատմել է սպանված կնոջ քույրը:
«Ինքը ամուսնու հետ շատ ջերմ էր, բայց իրան ընդեղ չէին ընդունում, չէին սիրում, որովհետև Մայան շատ սիրուն էր, սիրուն էլ հագնվում էր, սաղ նախանձում էին. իրանց կնիկները նման չէին Մայային:
Ես ասում էի՝ մի գնա, որովհետև քեզ չեն սիրում, իրանց կնիկները քո նման չեն, սիրուն ես, լավն ես, մի գնա, չէր հավատում: Իրա մարդու խաթրի համար էր անում, ինչ անում էր, մարդու խաթեր համար էր անում: Մարդու խաթեր իրանց կրոնը ընդունեց:
Դե ինքը որ ասում էր՝ ես գնում եմ ենտեղ, շատ են խոսում, ասում են՝ Էրլենիշլի սիրուն կնիկ ունես, սիրտս վախ ուներ, ինչից էր՝ չգիտեմ:
Ես որ թռա Ստամբուլ, ասացին, մարդը չի բողոքել ախպոր վրա, և դատն էլ չկա, արդեն փակվել ա, տվեցին ձեռքս, թե՝ տար: Եղավ պրծավ դատ ու դատաստանը մեկ օրվա՝ մեկ ժամվա մեջ, տարան ու հետ բերին, ժամանակ է պետք ինձ, ես տեսնեմ ինչ է լինելու:
Իրանք գիտեին, որ մենք եզդի ենք, ու կարծում էին՝ եզդին էլ նույն քուրդն է, և ասում էինք՝ մենք քուրդ չենք, մենք մուսուլման չենք դառնա, իրա մարդը մուսուլման դարձրեց և հավատքն էլ ընդունեց քույրս, ասեմ, որ զոռեցին, չէ, ինքն իրա ցանկությամբ ու ուզելով դարձավ ամուսնու նման»: