Բաժիններ՝

Մանվել Գրիգորյանը չի՞ ցանկանում իր տղային տեսնել Արմավիրի մարզպետի պաշտոնում. մամուլ

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ Արմավիր մարզպետ դառնալու ցանկություն չունի:

-Պարոն Գրիգորյան, տեղեկություններ կան, որ Ձեր հայրը՝ Մանվել Գրիգորյանը ուզում է Ձեզ տեսնել Արմավիրի մարզպետի պաշտոնում, կարծում եք փոփխություն կլինի՞ մարզպետի պաշտոնում, նաև՝ Դուք ցանկություն ունե՞ք մարզպետ աշխատելու: 

-Հարցին հարցով պատասխանե՞մ, թե՞ ուղղակի:

-Անկեղծ պատասխանեք:

-Նման ցանկություն չունեմ, ուրի՞շ:

-Խոսքը Ձեր հոր ցանկության մասին է, ասում են՝ գեներալ Մանվելն է ուզում Ձեզ տեսնել Արմավիրի մարզպետի պաշտոնում:

-Իմ հայրն էլ նման ցանկություն չունի:

-Իսկ ինչպես եք գնահատում Արմավիրի մարզպետ Աշոտ Խահրամանյանի աշխատանքը:

-Լավ:

-Քանի որ վերջին շրջանում տեղեկություններ կան նրա հնարավոր պաշտոնանկության հետ կապված:

-Ընդհանրապես մեր մոտ որ խնդիրներ են լինում, առաջին հայացքից նայում են, որ պետք է ոչ թե խնդիրը վերացնեն, այլ էդ պատասխանատուին, բայց ես ճիշտը տեսնում եմ, որ խնդիրները պետք է վերացնեն, ոչ թե պատասխանատուին գործից հանեն:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս