
ՀՀԿ-ականները փորձում են գաղջ մթնոլորտի դարդերը խեղդել կոնյակի մե՞ջ. մամուլ

«Խորհրդարանական անցած քառօրյայի ընթացքում ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները նկատել են, թե ինչպես են Հանրապետական խմբակցության սենյակից մեծ թասով լիքը կոնյակից արդեն դատարկված բաժակներ հանում»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Այդ «պրոցեդուրան» նկատվել է քառօրյայի գրեթե բոլոր օրերին: Ենթադրվում է, որ նիստերի արանքում կամ հենց նիստերի ժամին ՀՀԿ-ական պատգամավորները լուրջ գործով են զբաղված եղել, և հենց դա է եղել պատճառներից մեկը, որ կարևորագույն քննարկումները ընթանում էին կիսադատարկ դահլիճում:
Գաղտնիք չէ, իհարկե, որ որոշ ՀՀԿ-ականներ մասնավորապես կոնյակ խմել շատ են սիրում, բայց վերջին շրջանում դա, փաստորեն, առավել նկատելի է դարձել: Հնարավոր է, այղ կերպ հանրապետականները փորձում են ալկոհոլի մեջ խեղդել գաղջ մթնոլորտի և սոցիալտնտեսական իրավիճակի շուրջ դարդերը»: