Կառավարական ամառանոցի հարևանությամբ հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ (լուսանկարներ)
Հունիսի 14-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի Կառավարական ամառանոցի հարևանությամբ գտնվող Սբ. Աբգար թագավորի փողոցի թիվ 79 տան դիմաց կա ճամպրուկ, և այն կասկած է հարուցում, որ հնարավոր է մեջը պայթուցիկ լինի: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները: Մինչ սակրավորների ժամանումը փրկարարները զգուշությամբ բացելով ճամպրուկը, այնտեղ ոչինչ չեն հայտնաբերել: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: