«Լիվերպուլը» Մխիթարյանի համար 18 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել։
Անգլիական «Լիվերպուլն» իրականացրել է Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Այս մասին գրում է NEWS.am Sport-ը՝ հղում անելով Caughtoffside-ին։
«Լիվերպուլը» Մխիթարյանի համար 18 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել։
Ֆուտբոլիստի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Դանիա – Հայաստան հանդիպումից հետո «Լիվերպուլն» արագացրել էր Մխիթարյանի տեղափոխության շուրջ «Շախտյորի» հետ բանակցությունների ընթացքը։