Արքայազն Ուիլյամի հայկական ծագումն ապացուցվել է
The Times of London-ի հաղորդմամբ՝ ԴՆԹ թեստի արդյունքում պարզվել է, որ արքայազն Ուիլյամի նախնիները հայեր և հնդիկներ են:
Թեստի պատասխանները հետազոտողներին օգնել են ապացուցել, որ Քեմբրիջի հերցոգի նախա-նախա-նախա-նախա-նախատատը՝ Էլիզա Քերոուորքը կիսով չափ հնդիկ է:
Ուիլյամի և արքայադուստր Դիանայի նախնիներից Էլիզայի հայ լինելը փաստ է: Էլիզայի հայրը հայ վաճառական է եղել, մոր մասին տեղեկություններ չկան:
Արյան թեստ հանձնողներից մեկը Դիանայի մորաքույրն է եղել՝ Մարի Ռոշը, ով պատասխաններն իմանալուց հետո հայտարարել է. «Միշտ ենթադրել եմ, որ մասամբ հայ եմ: Ուրախ եմ, որ նաև հնդկական արմատներ ունեմ»: