 
                        Լեսբիական տեսահոլովակներում նկարահանվող Վալերիան՝ համասեռամոլության դեմ (տեսանյութ)
 
                                    Ռուս հայտնի երգչուհի Վալերիան հայտարարել է, որ ինքը լիովին համաձայն է վերջերս Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունված՝ համասեռամոլների պրոպագանդայի դեմ օրենքին: Երգչուհու խոսքով՝ օրենքը թույլ կտա իր երեխաներին պաշտպանել ոչ ստանդարտ կողմնորոշում ունեցող անձանց ազդեցությունից: Վալերիան հատկապես ուրախություն է հայտնել իր 14-ամյա որդու համար: Նա նաև ընդգծել է, որ ռուսների 88 տոկոսը կողմ է օրենքին:
Ինչպես գրում է eg.ru կայքը, օրերս ռուս լրագրողներից մեկն իր բլոգում գրել է. «Ամեն ինչ հիանալի կլիներ, եթե Վալերիան լեսբիական տեսահոլովակներում չնկարահանվեր»: Որպես օրինակ՝ բլոգերը մատնանշել է երգչուհու «Break it all» տեսահոլովակը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        