21 Հուլիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:53 12.07.2013 | Փայլակ Հայրապետյանը տուժող է ճանաչվել

«Հանցավոր գործունեության՝ խարդախության եւ խաբեությամբ գույքային վնաս պատճառելու արդյունքում ստացած եկամուտներն օրինականացնելու՝ դրանց ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը եւ պատկանելիությունը թաքցնելու նպատակով Աշոտ Սուքիասյանը հափշտակված գումարներով կատարել է բանկային եւ առեւտրային գործարքներ՝ փոխանցում, փոխարկում, կանխիկացում, թանկարժեք մետաղների ձեռքբերում, օրինականացնելով առանձնապես խոշոր չափերի՝ 3 մլրդ 516 մլն 260 հազար 387 դրամին համարժեք 9 մլն 582 հազար 890 ԱՄՆ դոլարը»,- նշված է քննիչ Ադիլխանյանի որոշման մեջ:

21:45 12.07.2013 | Համայնքի արդեն նախկին ղեկավարը մեղադրվում է յուրացման մեջ

2005-2012թթ. Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղական համայնքի ղեկավար պաշտոնավարած Հրաչիկ Բալոյանին յուրացման մեղադրանք է առաջադրվել: Այսպես, ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն համայնքի աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահ Վարդուհի Խաչատրյանի օժանդակությամբ, շահադիտական նպատակով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ կատարելով, յուրացման եղանակով կատարել է ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն:

21:37 12.07.2013 | Գագիկ Բեգլարյանը խնդրել է արագացնել համաֆինանսավորումը

Ասիական զարգացման բանկից մենք խնդրում ենք արագացնել «Հյուսիս-Հարավ» ծրագրի Երրորդ տրանշի համաֆինանսավորման գործընթացը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

20:54 12.07.2013 | «Հոկտեմբերի 27-ի գործով» դատապարտյալ Էդիկ Գրիգորյանին գտել են անգիտակից վիճակում

Երեկ երեկոյան արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, նախկինում բժիշկ Էդիկ Գրիգորյանին խցընկերները գտել են անգիտակից վիճակում: Կայքի տեղեկություններով՝ ախտորոշման նպատակով հրավիրվելու է նյարդաբանը:

20:31 12.07.2013 | Դավիթ Հարությունյան. Ստորագրում եմ Կիպրոսի դատախազի յուրաքանչյուր խոսքի տակ

ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը իրականությանը չհամապատասխանող է համարում մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե ԱԺ նախագահ-ՀՀ վարչապետ հարաբերությունները լարված են:

20:19 12.07.2013 | Մեղադրողը պահանջեց 6 տարվա ազատազրկում՝ մորն ու տատիկին խոշտանգելու համար

Գրիգորյանը պարբերաբար վիճել է մոր հետ, հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել և թքել մոր վրա: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Սյուզաննա Գրիգորյանի նկատմամբ` չհեռանալու մասին ստորագրությունը:

19:32 12.07.2013 | Դիզվառելիքի գործով ձերբակալված Վիրաբյանը կալանավորվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը` Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին երկու ամսով կալանավորելու մասին:

19:22 12.07.2013 | Վասիլի Կորչմարը՝ զենքի վաճառքի մասին. Կրկնե՞մ այն, ինչ ասել է մեր ղեկավարությունը

Արդեն այնքան շատ է գրվել այդ մասին, որ այլևս ցանկություն չունեմ մեկնաբանելու: Որևէ բան ասել ես անիմաստ եմ համարում, հասկանո՞ւմ եք, երբ Ռուսաստանի ղեկավարությունը իր դիրքորոշումը ներկայացրել է, այլևս մեկնաբանության իմաստ չկա: Ի՞նչ է, կրկնե՞մ այն, ինչ ասել է մեր ղեկավարությունը: Այստեղ էր Պատրուշևը, և նա իր պաշտոնական դիրքորոշումը ներկայացրել է:

19:12 12.07.2013 | Նախագահը ներկա է գտնվել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Այն «Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ» ծրագրի շրջանակներում կառուցված չորրորդ հյուրանոցն է Հայաստանում:

18:59 12.07.2013 | Ծեծկռտուք՝ Սուրեն Խաչատրյանի եղբորորդու՝ Աղալարի մասնակցությամբ

Երեկ գիշերը ժամը 23:30-24:00-ն ընկած ժամանակահատվածում Գորիսի կենտրոնում վիճաբանություն է եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (Աղալարի) որդու` Էյներ Խաչատրյանի և ոմն Գոռի միջև: Ըստ շրջանառվող լուրերի՝ եղել է նաև դանակահարություն:

18:11 12.07.2013 | Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն, չինական «Poly Group» ընկերության ներկայացուցիչներին՝ նախագահի տեղակալ Դայ Նինգի գլխավորությամբ:

18:08 12.07.2013 | Քաղաքացիների և բանկերի միջև վեճերի լուծման կարգը խնդրահարույց է

Այսօր մեր քաղաքացիները բանկերից վարկեր ստանալիս կամ բանկերի հետ այլ գործարքներ կնքելիս ստորագրում են պայմանագրեր, որոնցով վեճերը լուծվում են Ֆինանսական արբիտրաժի միջոցով: Ֆինանսական արբիտրաժը հիմնվել է ՀՀ բանկերի միության կողմից, որն էլ ստեղծված է պաշտպանելու և ներկայացնելու բանկերի շահերը:

18:06 12.07.2013 | Բողոքի ակցիա գլխավոր դատախազության դիմաց (տեսանյութ)

Հուլիսի 12-ին ՀԱԿ կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց անցկացրել է իր հերթական բողոքի ակցիան, որտեղ ակցիայի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել կուսակցության ակտիվիստ Տիգրան Առաքելյանին և արդարացնել ինչպես նրան, այնպես էլ Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին և Արտակ Կարապետյանին, ովքեր դատապարտվել են ոստիկանների նկատմամբ ուժ կիրառելու մեղադրանքով:

18:02 12.07.2013 | Հիվանդ զինվորներով բանակ չի լինում…

Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր և բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով եւ ճնշումներով:

17:59 12.07.2013 | «Պատանի հնագետ» դպրոցի 2013թ. ամառային դասընթացի շրջանավարտները հավաստագրեր ստացան

Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Պատանի հնագետ» դպրոցի 2013թ. ամառային դասընթացի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը, որին ներկա էին նաև Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող ֆրանսիացի հնագետները:

17:54 12.07.2013 | Դեդ Հասանի երբեմնի հակառակորդը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Այսօր Նիժնի Տագիլի Տագիլստրոևսկի շրջանային դատարանը 8 տարվա ընդհանուր ռեժիմի ազատազրկման է դատապարտել Կարո մականունով, 54-ամյա քրեական հեղինակություն Քոռ-Օղլի Մամեդովին

17:49 12.07.2013 | Շենավանի գյուղապետի դեմ հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ Հ.Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել, որ նշված գյուղի գյուղապետ Ա.Մկրտչյանը գյուղացիներից հավաքել է ՀՀ կառավարության կողմից ինքնարժեքով բաժանվող պարարտանյութի և դիզելային վառելիքի գումարները, սակայն դրանք լիարժեք չի հատկացրել:

17:42 12.07.2013 | Հուլիսի 15-ին Արտակ Նազարյանի գործը քննվելու է Վերաքննիչ քրեական դատարանում

Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել գործը քննել վճռաբեկության կարգով, սակայն բողոք բերած կողմերը պատրաստվում են առաջին իսկ նիստի ժամանակ միջնորդել՝ գործը քննել վերաքննության կարգով:

17:39 12.07.2013 | ԿԳՆ որոշումը՝ արական սեռի դիմորդների համար

Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը և սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ:

17:24 12.07.2013 | Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Մուրադյանի ընտրական շտաբի հայտարարությունը

Այսօր մեր համայնքում կավարտվի նախընտրական քարոզչությունը, իսկ հուլիսի 14-ին պռոշյանցիները համայնքի նոր ղեկավար կընտրեն: Հաշվի առնելով լրատվամիջոցների հետաքրքրությունն այս ընտրության նկատմամբ և իբրև ամփոփում մեր քարոզարշավի, ցանկանում ենք վերահաստատել համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Մուրադյանի՝ ընտրապայքարի հետ կապված դիրքորոշումը:

17:15 12.07.2013 | Չարբախի ոստիկանության ավագ տեսուչը ձերբակալվել է

Ոստիկանության մայոր Բ.Ավետիքյանը, ով աշխատում է Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում որպես ավագ տեսուչ, սեփականատիրոջից պահանջել է դադարեցնել սեփական հողամասի թիթեղով ծածկված ցանկապատը քարե պատով փոխարինելու շինարարությունը՝ պատճառաբանելով, որ նա չունի շինթույլտվություն։

17:02 12.07.2013 | «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Սբ Էջմիածնում

Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած այս մրցանակն այս տարի շնորհվեց մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:

16:59 12.07.2013 | Հայ ծրագրավորողների բաց նամակը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին

Խնդրում ենք տեղեկացրեք, թե ինչո՞ւ Google ընկերությունը չի համագործակցում հայկական բանկերի հետ, որի հետևանքով Google Adsense-ի հայաստանցի բաժանորդների վաստակած գումարները բանկային փոխանցումով չի փոխանցվում Հայաստան:

16:55 12.07.2013 | Պատգամավոր Մուրադ Մուրադյանն իր ավտոմեքենան լիցքավորում է գաղտնի, անօրինական գազագլանատակառներից

Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարար ծառայության վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արարատյան փողոցի 76/4 տան բակում՝ թիվ 39 երթուղայինների վերջնականգառում, կայանված է գազագլանատակառներով ավտոմեքենա, որից կատարվում է անօրինական գազալիցքավորում:

16:39 12.07.2013 | Հուլիսի 16-ից գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր (ցանկ)

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

16:35 12.07.2013 | Հրապարակի վերակառուցման նախագծի մրցույթին կմասնակցեն նաև արտերկրից

Երևանի քաղաքապետարանը մայիսի վերջին հայտարարված՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի ճարտարապետական մրցույթի պայմաններում մի շարք փոփոխություններ է մտցրել:

16:30 12.07.2013 | «Նայի ընենց չանենք, որ Երևանից դուրս գաս ու ոտդ էլ ստեղ չդնես». Ռոլանդին սպառնացե՞լ են (տեսանյութ)

«Երևան» երգի և ֆիլմի պրեմիերայից հետո Ռեինկարնացիա խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը զանգեր է ստացել ինչ-որ մարդկանցից , որոնք ակնարկել են, թե «նայի ընենց չանենք, որ Երևանից դուրս գաս ու ոտդ էլ ստեղ չդնես»:

16:21 12.07.2013 | Արմեն Երիցյանը դժգոհ է իր աշխատավարձի չափից և հույս ունի, որ Սերժ և Տիգրան Սարգսյանները կվերանայեն այն

«Ո´չ, ես ստանում եմ 240 հազար դրամ, բայց հիմնականում կարծում եմ, որ մերն էլ կբարձրանա, որովհետև այս տարի նախատեսվում է աշխատավարձի բարձրացում, Կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում, կա նախագահի հանձնարարականը»:

16:11 12.07.2013 | Երևանի մի շարք շրջաններում վթարի պատճառով ջուր չի լինի

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 06.00-ն կդադարեցվի Արշակունյաց պողոտայի 36-ից բարձր համարների….

15:52 12.07.2013 | Հնարավոր են կարճատև տեղումներ

Հուլիսի 13-ին շրջանների զգալի մասում, 14-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդկեսերին հյուսիսային շրջաններումսպասվում է կարճատև անձրև ևամպրոպ, առանձին հատվածներումհնարավոր է կարկուտ:

  • Page 2152 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2147
  • 2148
  • 2149
  • 2150
  • 2151
  • 2152
  • 2153
  • 2154
  • 2155
  • 2156
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը