Սմարթֆոնների սեփականատերերը սիրում են ամենատարբեր անկապ իրավիճակներում իրենց լուսանկարել: Այս հնարավորությունն ունեն արդեն նաև կատուները` շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիական ձեռքբերումների:
Հուլիսի 15-ին, ժամը 15.56-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 22 շենքի տանիքի անձրևատար խողովակները պոկվել են. կա ընկնելու վտանգ, անհրաժեշտ է օգնություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ նահանգի Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդիի գլխավորությամբ:
ՀՀ Ոստիկանությունից հաստատում են, որ երեկ` հուլիսի 14-ին` ժամը 02.20-ի սահմաններում, Երևանի Փափազյան փողոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի հետ:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Երևանի բնակիչ Ք.Գուլազյանը Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող ընկերոջից իր կնոջ անվամբ ուղարկված ծանրոցով 2013թ. հուլիսի 9-ին Շենգավիթ վարչական շրջանի փոստային բաժանմունքներից մեկից ստացել է առանձնապես խոշոր չափերի` 0,69 գրամ քաշով «Բուպրենորֆին» և 6,382 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց:
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ, այսօր բավարարեց ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի քաղաքացի Լևոն Բարսեղյանի հայցադիմումը: Դատարանը ճանաչեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ:
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով անչափահասի հետ ամուսնանալու և սեռական հարաբերություններ ունենալու համար Գևորգ Բաբաքյոխվյանը մեղավոր է ճանաչվել և տուգանվել 100.000 ՀՀ դրամի չափով:
Պռոշյան համայնքի ղեկավարի պաշտոնում ինքնառաջադրված ՀՅԴ անդամ Վովա Սահակյանի նախընտրական շտաբը ընտրության արդյունքների վերանայման պահանջով դիմում է ներկայացրել ԿԸՀ:
Զանգվածային լրատվական միջոցների լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
Հուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի:
Երևանի Փափազյան փողոցից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987 թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով:
Հուլիսի 15-ին կայացավ Հայաստանի արտգործնախարարի և Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հանդիպումը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինհրապարակ, որը կառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում:
Ըստ մեղադրանքի,ամուսնալուծված 48-ամյա Անդրանիկ Թորոսյանը 2011թ.դեկտեմբերի վերջերին` Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ.Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցում, և 2012թ. հունվարի 6-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ իր կողմից վարած 35 ՕՕ պետ համարանիշի «Գազել» մակնիշի 58 համարի երթուղային ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ տասնվեց տարին չլրացած,իր փաստացի կնոջ 14-ամյա դստեր հետ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերադարձել է կարճատև արձակուրդից հետո և այսօրվանից անցել բնականոն աշխատանքի:
Հուլիսի 15-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղից վերև գտնվող Եղեգիս գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է օգնություն:
Որպես ստորագրահավաքը նախաձեռնող կազմակերպության ղեկավար նշված է եղել ԵՊՀ շրջանավարտ, ոմն Հովհաննես Ղահրամանյանի անունը:
Հուլիսի 15-ին, ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան 8 հասցեում 33 TR 805 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է մայթին:
Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել:
Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի պատվիրակությունը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, անձին ապօրինի ազատությունից զրկելու կասկածանքով, Արտաշատի խճուղուց բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գուրգեն Գ.-ին, 1984 թ. ծնված Արտակ Հ.-ին, 1985 թ. ծնված Էդվարդ Ա.-ին, 1997 թ. ծնված Հայկ Փ.-ին, 1980 թ. ծնված Մարատ Խ.-ին, 1981 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին՝ նրան պատկանող «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Նուբարաշենի խճուղու գտնվող գազալցակայանից՝ 1991 թ. ծնված Հմայակ Մ.-ին և 1993 թ. ծնված Գրիգոր Խ.-ին:
Ըստ Պողոսյանի, գազի և էլեկտրաէներգիայի սակագներն անհամաչափ և անտրամաբանական են բարձրացել։
Հուլիսի 15-ին, ժամը 13.29-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Աբրահամ Մանուկյանը հերքում է տեղեկատվությունը, որ անցած գիշեր իր որդին բերման է ենթարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ մի խումբ ուղեկցողների հետ:
Բնապահպանական պետական տեսչության կողմից 01.07.2013-13.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության,բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.06 մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 4.34 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհիպահպանության ոլորտ Գեղարքունիքի տարածքային […]
Երեկ Shamshyan.com-ը ներկայացրեց ընթերցողների կողմից տրամադրված մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են մի քանի կիսամերկ կանայք նշում Վարդավառը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի հետ:
Այսօր՝ հուլիսի 15-ին, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ նկատել են, որ իրենց բերքը հեկտարներով փչացել է: