Բաժիններ՝

Գագիկ Բեգլարյանը խնդրել է արագացնել համաֆինանսավորումը

Ասիական զարգացման բանկից մենք խնդրում ենք արագացնել «Հյուսիս-Հարավ» ծրագրի Երրորդ տրանշի համաֆինանսավորման գործընթացը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, Ասիական զարգացման բանկի  (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հայդիպման ժամանակ ԱԶԲ Տարածաշրջանային տրանսպորտի վարչության պետ Քսյաոհոնգ Յանգը գոհունակություն է հայտնել այս տարվա մայիսից  «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքում տեղ գտած բարեփոխումների վերաբերյալ։ Նա նշել է, որ ԱԶԲ-ն էլ իր կողմից  ինստիտուցիոնալ առումով  ուժեղացրել է  Ծրագրի կառավարման անձնակազմը և կշարունակի ավելի մեծ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին:

Նախարարն իր հերթին գոհունակությունն է հայտնել վերջին շրջանում աշխատանքներում նկատվող առաջընթացի վերաբերյալ և ԱԶԲ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց երեք հիմնական հարցերի վրա:

«Մեզ համար շատ կարևոր է  «Հյուսիս-Հարավ» ծրագրի ճիշտ կազմակերպումը, համապատասխան մրցույթների հայտարարումը և հարավային կողմի նախագծերի պատրաստումը։ Հայաստանի Հանրապետության համար  շատ կարևոր է նաև Երևանի շրջանցիկ ճանապարհի կառուցմանն աջակցելը, որը  կապահովի հյուսիսային հատվածի միացումը հարավին: Սրանք մեզ համար չափազանց կարևոր են, և ԱԶԲ-ից մենք խնդրում ենք արագացնել այդ պրոցեսը»,-նշել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս