22 Հուլիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:20 17.08.2013 | Հայկ Կալեյանի ինքնասպանության գործով նոր վկաներ կդատակոչվեն

2013 թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում դատավոր Լ. Աթանյանի նախագահությամբ շարունակվեց Հայկ Կալեյանի ինքասպանության գործով դատավարությունը:

20:00 17.08.2013 | Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է այլ քննչական մարմին

Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը նախաքննությունը շարունակելու համար ՀՀ Գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է այլ քննչական մարմին:

18:45 17.08.2013 | Հրդեհ ավտոմեքենայում

Օգոստոսի 17-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

18:01 17.08.2013 | Անվճար բուժօգնության ակցիան շարունակվում է

Մինչև օգոստոսի 31-ը համաերևանյան առողջապահական ակցիայով համաբուժարաններ դիմած քաղաքացիներն անճար բուժօգնություն կստանան, եթե անգամ հետազոտության կամ վիրահատության նշանակված ժամկետը գերազանցի ակցիայի սահմանված օրը։

17:49 17.08.2013 | Բակո Սահակյանն այցելել է Շուշի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին այցելել է Շուշի քաղաքում կառուցվող երկրաբանական թանգարան եւ ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին:

17:31 17.08.2013 | Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած

Օգոստոսի 17-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղուց դեպի Վանաձոր տանող ճանապարհին` կամրջի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

17:26 17.08.2013 | Ինչպես 9 ամսական երեխան «դարձավ» 10 ամսական՝ մինչև փրկարարների ժամանելը

Օրինակ՝ այսօր ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ օգոստոսի 17-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դուռը քամու հետևանքով փակվել է, ներսում մնացել է 9 ամսական երեխա. անհրաժեշտ է օգնություն:

16:39 17.08.2013 | Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը շարունակում է ընդունելությունը հիմնական, Ավագ դպրոցներում, քոլեջում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը շարունակում է ընդունելությունը հիմնական, Ավագ դպրոցներում, քոլեջում:

15:45 17.08.2013 | Աննախադեպ միջադեպ «օրենքով գողերի» մասնակցությամբ. Էդիկ, Սերգեյ Ասատրյաններն ու Տախին ծեծի են ենթարկել վրացի հեղինակություններին

Էդիկ Թբիլիսսկին աթոռը կոտրել է իր վաղեմի թշնամու՝ Մացիկի գլխին։ Տուժել է նաև Ռոլանդը, երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց ծանր վիճակում։ Մերաբ Մզարլեուան, Զվիադը և Բեսո Կվինիխիձեն լուրջ վնասվածքներ չեն ստացել։

15:43 17.08.2013 | «Սևջուր-Ախթամար» և «Ակնալիճ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում 20 խորքային հոր է վերականգնվել

Արմեն Գեւորգյանը Արմավիրի մարզում ծանոթացել է Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին:

15:39 17.08.2013 | Գերմանացին որսացել է 233 կիլոգրամանոց ձուկ (լուսանկարներ)

Մարկո Լիբենովի որսած ատլանտյան վահանաձուկը, որի երկարությունը 274 սմ է, աշխարհում ամենամեծ ձուկն է, որը որսացել են կարթի կամ պարանի միջոցով:

14:55 17.08.2013 | Բնակարանում դի է հայտնաբերվել

Օգոստոսի 17-ին, ժամը 12.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

14:34 17.08.2013 | Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակը չգիտի՞, թե որտեղ է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը

Ադրբեջանական սահմանը չկողմնորոշվելու պատճառով հատած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանից տեղեկություններ ստանալու ակնկալիքով այսօր ԳԱԼԱ-ն կապ է հաստատել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հետ: Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հարցերին պատասխանել է կցկտուր:

14:17 17.08.2013 | 16 տարի առաջ գերի ընկած զինվորին գերությունից վերադարձած զինծառայողը ճանաչել է անհայտ կորածների նկարները նայելիս

Ադրբեջանական գերությունից 2000թ. մայիսի 27-ին վերադարձած տղաներից մեկը անհայտ կորածների նկարները նայելիս ճանաչել է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա բնակիչ Ա.Գ-ին, ով ծառայության ընթացքում դեռեւս 16 տարի առաջ գերի է ընկել: Նա ասել է, որ Ա.Գ.-ի հետ նույն բանտում են եղել:

14:15 17.08.2013 | Ավելի քան 1800 կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 11-ից 17-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

14:03 17.08.2013 | Գրաֆն ու ընկերները մեղադպվում են 164կգ ծիրան գողանալու մեջ

«Հայք-Արարա» ՍՊԸ-ին պատկանող 30 հեկտար ծիրանենու այգուց 164 կգ. ծիրան գողանալու գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանին:

13:53 17.08.2013 | Շուրջ 1000 կամավորներ են մասնակցել «Եռաբլուր» պանթեոնի տարածքում կազմակերպված մաքրման աշխատանքներին

Այս շաբաթ շուրջ 1000 կամավորներ, այդ թվում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ, երկրապահներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ են մասնակցել «Եռաբլուր» պանթեոնում կազմակերպված մաքրման աշխատանքներին:

13:40 17.08.2013 | Hummer-ով վրաերթ Սարուխանում. վնասվել են 86-ամյա տղամարդու սեռական օրգանները

Սարուխան գյուղում նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Համլետ Գափոյանը, վարելով Hummer մակնիշի 54 DV 444 համարանիշի ավտոմեքենան, հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել Գ. Զաքոյանին: Արդեն ոստիկանությունում Գ. Զաքոյանի թոռը՝ 34-ամյա Խաչատուր Խաչատրյանը, հայտնել է, որ տեղի ունեցածը իրականում անզգույշ վրաերթ է:

13:27 17.08.2013 | Խոշոր հրդեհ «Արզնի» հանքային ջրերի գործարանի մոտակայքում (լրացված, ֆոտոշարք)

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.30-ին, մարվել՝ 08.58-ին: Այրվել է Գ. Ա.-ին պատկանող երկհարկանի շինության տանիքը` 200 քմ, փլուզվել է բաղդադե առաստաղից 50 քմ հատված, շինության 2-րդ հարկում` Ա. Մ.-ին պատկանող կահույքի արտադրամասում (150 քմ), այրվել է շինանյութ, ջերմահարվել` գործիքներ:

12:00 17.08.2013 | 28-ամյա վարորդը Երևանում Mercedes-ով բախվել է աղբարկղերին, հիվանդանոցում էլ հարվածել բժիշկներին (լուսանկարներ)

Վահրամ Ավետիսյանը, վարելով Mercedes մակնիշի 22 ՍՕ 707 համարանիշի ավտոմեքենան, Արցախի փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին տեղադրված աղբարկղերին, շրջել աղբարկղերը, որից հետո՝ բախվել պատին:

10:19 17.08.2013 | Խոշոր հրդեհ` փայտի արտադրամասում

Օգոստոսի 17-ին, ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու հանքային ջրերի գործարանի մոտակայքում գտնվող փայտի արտադրամասի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

10:00 17.08.2013 | Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նորամուտը նշել Բունդեսլիգայում. Յուրգեն Կլոպ

Goal.com-ի հաղորդմամբ` Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նորամուտը նշել Բունդեսլիգայում` կիրակի օրը կայանալիք «Այնտրախտի» դեմ հանդիպման ժամանակ:

09:28 17.08.2013 | Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Արարատի քաղաքապետ դարձնել իր որդո՞ւն. մամուլ

«Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո այստեղ նոր ընտրություններ կանցկացվեն»:

09:13 17.08.2013 | «Եկեղեցու ներսում ներկլանային պայքար է». մամուլ

«Հայաստանի 13 հ/կ-ներ կոչ են արել ամբողջությամբ չհրապարակել Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին: Հ/կ-ները մտահոգված են նամակի հանրայնացմամբ եւ կարծում են, որ դա թուլացնում է Հայ առաքելական եկեղեցու հիմքերը»:

08:51 17.08.2013 | Փարիզում գեներալ Մանվել Գրիգորյանի վիրահատությունը նորմալ է անցել

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վիրահատությունը բարեհաջող է անցել և նա հիմա շատ լավ է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նրա մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը:

08:41 17.08.2013 | «Կիկլիկիան» չի փակվում, բոլոր խնդիրները լուծված են. մամուլ

«Կիլիկիա» գարեջրի հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Դեռ մեկ շաբաթ առաջ ամռան այս տապին հայաստանյան շուկայում նվազել էր «Կիլիկիա» գարեջուրը, և տեղեկություններ էին տարածվել, թե պատճառը ոչ թե լայն սպառումն է, այլ հարկայինի հետ ունեցած խնդիրները, ինչի պատճառով էլ, ի նշան բողոքի, դադարեցվել են գործարանի աշխատանքները»:

08:26 17.08.2013 | Ապօրինաբար պահում են անազատության մեջ. մամուլ

13 տարի ազատազրկման վայրում անցկացրած դատապարտյալ Մանուկ Պողոսյանը, ով կալանավորվել է 2003 թ., պետք է արդեն ազատ արձակված լիներ, քանի որ լիովին կրել է պատիժը, նրա վրա տարածվում է նախնական կալանքի 1 օրն օրուկես հաշվելու կարգը:

01:12 17.08.2013 | Ադամանդե շքեղություն. Chaumet թանկարժեք զարդերի նոր հավաքածուն

Հավաքածուի ֆավորիտ մատանին սպիտակ ոսկուց ու 224 ադամանդից ստեղծված զարդն է` կլոր շրջանակով ու սապֆիրով:

01:00 17.08.2013 | Վիկտորիա Բեքհեմի նոր ֆոտոշարքը՝ Harper’s Bazaar ամսագրի համար

Նորաձևության աստղ Վիկտորիա Բեքհեմը աշնանը կլինի Մալազիայում և Սինգապուրում թողարկվող Harper’s Bazaar ամսագիրների շապիկներին: Սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ հրատարակչությունները հրավիրում են մոդելին համագործակցելու իրենց հետ: Ֆոտոսեսիայի մասին Վ. Բեքհեմը գրառում է կատարել Թվիթերի միկրոբլոգում` նշելով, որ հավանել է այն: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր հետ աշխատող լուսանկարչին և ամբողջ ստեղծագործական թիմին: Luxlux.net-ը […]

00:50 17.08.2013 | Աշխարհի 6 ամենահետաքրքիր կինոթատրոնները (լուսանկարներ)

Odeon կինոթատրոնն այն մարդկանց համար է, ովքեր գնահատում են ճարտապետությունը: Ֆլորենցիայում այս կինոթատրոնը վերահսկում է անձամբ Սիլվիո Բեռլուսկոնին:

  • Page 2097 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2092
  • 2093
  • 2094
  • 2095
  • 2096
  • 2097
  • 2098
  • 2099
  • 2100
  • 2101
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը