Բաժիններ՝

Գրաֆն ու ընկերները մեղադպվում են 164կգ ծիրան գողանալու մեջ

«Հայք-Արարա» ՍՊԸ-ին պատկանող 30 հեկտար ծիրանենու այգուց 164 կգ. ծիրան գողանալու գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանին:

Ըստ մեղադրանքի՝ Գրաֆ Եղիազարյանը, Արարատ քաղաքի բնակիչ Նաիրի Մաթևոսյանի,  Արարատ գյուղի բնակիչ Արամայիս Գաբրիելյանի, և Նոյակերտ գյուղի բնակիչ Ալիկ Յալտարյանի հետ նախնական համաձայնության գալով ծիրանի գողություն կատարելու շուրջ` 2013թ հունիսի 18-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Եղիազարյանին պատկանող «Ֆորդ տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայով գնացել են Արարատի մարզի Սուրենավան գյուղի դաշտերում գտնվող «Հայք-Արարա» ՍՊԸ-ին պատկանող 30 հեկտար ծիրանենու այգի և գողացել 41000 դրամ արժողությամբ 164 կգ. ծիրան:

Գողությունը կատարել են 4-ով,  սակայն նախաքննական մարմինը նրանցից  2-ին է մեղադրանք  առաջադրել:

Գրաֆ Եղիազարյանը և Նաիրի Մաթևոսյանը մեղադրվում են  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս