
Եգիպտոսում ձերբակալվել է «Ալ Քաիդայի» առաջնորդի եղբայրը

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Եգիպտոսի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի պարագլուխ Այման ալ Զավահիրիի եղբորը` Մուհամեդ Ալ Զավահիրիին: Ձերբակալության պատճառը, ըստ Associated Press-ի, նրա ելույթներն են եղել Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի օգտին:
Հաղորդվում է, որ ալ Զավահիրին ձերբակալվել է Գիզայում եւ տարվել է խիստ ռեժիմի «Տուրա» բանտ, որտեղ պահվում են նաեւ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիները: Նրանից առգրավվել են համակարգիչն ու փաստաթղթեր:
Մուհամեդը «Եգիպտական իսլամիստական ջիհադ» մահմեդական սալաֆիտների ուլտրապահպանողական խմբավորման առաջնորդներից է: