Բաժիններ՝

Hummer-ով վրաերթ Սարուխանում. վնասվել են 86-ամյա տղամարդու սեռական օրգանները

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արմեն Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` օգոստոսի 16-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 09:50-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից կոնքային շրջանի սալջարդ, ամորձու եւ սեռական օրգանի հեմատոմիա, զստոսկրի կոտրվածք, մակրոհեմատոմիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել Սարուխան գյուղի բնակիչ, 86-ամյա Գուրգեն Զաքոյանը: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խմբին վերջինս հայտնել է, որ վնասվածքները ստացել է տանը` գերանի վրա ընկնելու հետեւանքով: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական, քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ. Զաքոյանի հայտնածը չի համապատասխանում իրականությանը: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 09:30-ի սահմաններում. Սարուխան գյուղում նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Համլետ Գափոյանը, վարելով Hummer մակնիշի 54 DV 444 համարանիշի ավտոմեքենան, հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել Գ. Զաքոյանին: Արդեն ոստիկանությունում Գ. Զաքոյանի թոռը՝ 34-ամյա Խաչատուր Խաչատրյանը, հայտնել է, որ տեղի ունեցածը իրականում անզգույշ վրաերթ է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս