Ինչպես 9 ամսական երեխան «դարձավ» 10 ամսական՝ մինչև փրկարարների ժամանելը
Ինչպես նախկինում գրել ենք, ՀՀ ԱԻ նախարարության հաղորդագրություններում երբեմն հանդիպում են այնպիսիք, որոնք ժպիտ են առաջացնում։
Օրինակ՝ այսօր ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ օգոստոսի 17-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դուռը քամու հետևանքով փակվել է, ներսում մնացել է 9 ամսական երեխա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հաղորդագրության վերջին նախադասությունը արդեն տարօրինակ է. հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում եղել է 10 ամսական երեխա:
Փաստորեն, կամ ԱԻ աշխատակիցներն ավելի լավ գիտեն երեխայի տարիքը, քան նրա հարազատները, կամ էլ երեխան հասցրել է 1 ամսով մեծանալ՝ մինչ փրկարարները կբացեին դուռը։