28-ամյա վարորդը Երևանում Mercedes-ով բախվել է աղբարկղերին, հիվանդանոցում էլ հարվածել բժիշկներին (լուսանկարներ)

Այսօր`օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Արարատի մարզի Գետազատ գյուղի բնկակիչ, 28-ամյա Վահրամ Ավետիսյանը, վարելով Mercedes մակնիշի 22 ՍՕ 707 համարանիշի ավտոմեքենան, Արցախի փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին տեղադրված աղբարկղերին, շրջել աղբարկղերը, որից հետո՝ բախվել պատին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն ու նրա ուղևորուհին` ՌԴ քաղաքացի, 32-ամյա Լիաննա Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վարորդին և ուղևորուհուն առաջինը օգնություն են ցուցաբերել Արցախի փողոցում սանմաքրման աշխատանքներ կատարողները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ՃՈ առաջին սպայական գումարտակի աշխատակիցների ժամանումը, ինչ-որ անձինք մեքենայի վրայից հանել են համարանիշները, սակայն ՃՈ տեսուչները կարողացել են հայտնաբերել համարանիշները:

Նշվում է նաև, որ Էրեբունի բժշկական կենտրոնում վարորդն ու նրա ուղևորուհին անհարգալից վերաբերմունք են դրսևորել բժիշկների նկատմամբ, հարվածել բժիշկներին, ինչի համար էլ հիվանդանոց են շտապել ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները, ովքեր մեծ դժվարությամբ են կարգի հրավիրել նրանց:

int6a74hhpMRx0N2s3V3_tn L1hAaTwCRK6U8iqwc7w5_tn LQb06NaOvni5xN8VJYeM_tn

Մանրամասները` այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս