Ականատեսները պատմել են, որ երեխան ընկել է ջրանցքը և չի կարողացել դուրս գալ ջրից: Բաղրամյան գյուղի ջրանցքից որոնողական աշխատանքները շարունակվում են և հասել են Նորակերտ գյուղի տարածք, սակայն դեռևս դրական արդյունքներ չկան՝ երեխային հայտմնաբերելու ուղղությամբ:
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, որն առաջացրել է բուժվող հիվանդի՝ Գուրգեն Խառատյանի մահը։
Առևտրային ցանցի մենեջեր Լիդա Քոչարյանը նշել է, թե մրցակից ընկերությունները ներմուծվող առանցքային ապրանքատեսակների մանրածախ և մեծածախ գների միջև գրեթե տարբերություն չեն թողնում, ինչը խանգարում է երկրում մանրածախ առևտրի զարգացմանը:
Համացանցում հայտնվել է «Հաղթելու ենք» տեսանյութ, որտեղ մասնավորապես անդրադարձ է կատարվում «Չեմ վճարելու 150 դրամ» քաղաքացիական ակցիաներին:
Չնայած իր տարիքին, Մադոննան շարունակում է զբաղվել երաժշտությամբ, շրջագայել համերգային ծրագրերով ու դաստիարակել 4 երեխա:
Ախր մենք՝ ազատամարտիկներս, մեր ունեցվածքն ենք վաճառել, զենք ենք ձեռք բերել, գնացել թշնամու դեմ կռիվ: Հիմա մենք պիտի հացի փող ուզե՞նք, երբ որ էս ժողովուրդը սոված է, երբ որ բոլորին թալանում են տարաբնույթ անհայտ ծագման «բարեգործները»: Չկա՛ նման բան:
Արմավիր-Մեծամոր ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 16-ին, ժամը 01.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին` անտառտնտեսության մոտ, մի խումբ անձինք ծեծի են ենթարկում միմյանց:
Ասօր գիշատիչ կենդանին հարձակվել է ափից ընդամենը 50 մետր հեռավորության վրա գտնվող երիտասարդ աղջկա վրա:
Գլխի ճակատային շրջանի պատռված վերքով բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա աղջիկ, որտեղ նրա ծնողները բանավոր հայտարարել են, որ երեխան վնասվածքը ստացել է բարձրությունից անզգուշությամբ վայր ընկնելու հետևանքով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի ջրամատակարարումը:
Էդվարդ Սնոուդենը նախազգուշացրել է աշխարհին սպառնացող նոր աղետի մասին:
Ակցիան վերահսկող ոստիկաններից մեկը որոշել էր այն վերահսկել տեսախցիկի օբյեկտիվից. նա կանգնել էր լրագրողներից քիչ հեռու և նկարահանում էր ակցիայի ամբողջ ընթացքը: Իսկ ակցիայի մասնակիցներից մեկն էլ շարունակ կրկնում էր. «Դատարան, քեզ դատարանի նման պահիր, թե չէ՝ դու ես հայտնվելու դատարանի առաջ»:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից գերեվարված զինվորի հարազատներին փոխանցվել է, որ անպայման լավ լուր կհաղորդեն իրենց և հնարվոր է այս շաբաթ հանդիպումը կայանա ադրբեջանական կողմի հետ:
Լուսինե Գևորգյանը ռեժիսոր է, բազմաթիվ ֆիլմերի և հեղինակային հաղորդաշարերի հեղինակ: Լուսինեի ֆիլմերն ու հաղորդումները ժամանակին կարելի էր դիտել գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Իր բոլոր գործերը Լուսինեն նվիրել է հանրությանը․ ամեն շաբաթ համացանցում տեղի են ունենում նրա ֆիլմերի օն-լայն պրեմիերաները:
ՀՀ պաշտպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում պատրաստվել է մարտական հերթափոխի մարտիկների երդման մասին տեսահոլովակ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Նոր Նորք վարչական շրջանում մայրուղային ջրագծի վթարի հետևանքների վերացման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, մինչև ս.թ. օգոստոսի 27-ը Նոր Նորքի 7-րդ զանգվածի բարձրահարկ շենքերի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով:
Թեև կաթողիկոսից նամակ Երուսաղեմի պատրիարքը դեռ չի ստացել, սակայն Մայր Աթոռից հինգ եպիսկոպոսների ստորագրությամբ նամակ են ուղարկել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Նամակի բովանդակության մասին Արիս սրբազանն ասել է. «Թույլ տվեք չմեկնաբանել. դա պատրիարքի իրավասության մեջ մտնող հարց է»։
Օգոստոսի 16-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի մոտակայքում գտնվող առվի մեջ ավտոմեքենա է ընկել:
Արդարադատության խորհուրդը դիմել է ՀՀ նախագահին՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ասատրյանի լիազորությունները դադարեցնելու համար։
Սև ծովի առափնյա քաղաքներից մեկում հաղորդավարուհին ամուսնու և որդիների հետ հիանալի ժամանակ է անցկացրել, արևային լոգանք ընդունել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Պաշտպանության նախարարության գնդապետի ուսադիրներով բարձրաստիճան սպան վարում KIA մակնիշի ՊՆ 0071 Մ համարանիշի ավտոմեքենան` առանց ամրագոտու ու վստահ լինելով, որ ինքը «անձեռնմխելի» է, ու այս վիճակում Արտաշատի խճուղով անցնում էր ճանապարհային ոստիկանների կողքով:
«Այն թեև խորհրդանշում է Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը, և ենթադրվում է, որ պետք է Աստծո օրհնությունը բերեր Հայաստանին ու դատախազի հարազատ Ապարանին, սակայն հակառակ էֆեկտն է առաջացրել»:
«Ինքը երբեք խնդիրներ չի ունեցել զորամասում, հրամանատարներն իրանից են գոհ եղել, ինքը հրամանատարներից, երբ զանգել, հանդիպել ենք, ուրախ-զվարթ է եղել»:
«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ արհամարհել այն փաստաթղթերն ու կոչերը, որ հնչում են ԼՂՀ-ից` չցանկանալով տեսնել այդ պետությունը որպես պետական միավոր»:
«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև արդեն տարիներ շարունակ ձգվող սառը հակամարտությունը պարբերաբար նորանոր դրսևորումներ է ստանում: Մե՛րթ խաղաղվում են, մե՛րթ լարվում»:
«Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանը, ով 2 տարի ղեկավարեց ԲՈՀ-ը, նեղ միջավայրում ասել է, որ փորձել է դիմադրել և ամեն տգետի դիսերտացիան չհաստատել, սակայն ճնշումներին դիմանալը շատ բարդ էր, և այսօր միայն մի դիսերտացիայի հաստատումն է ծանրացել խղճին, և ափսոսում է, որ զիջել է»:
«Ամենացավալին և անտանելին այն է, որ մենք էլի ունենք հինգերորդ շարասյուն: Մարդիկ, չէ՞ որ դուք 99 տոկոսով քվեարկել եք ձեր անկախության օգտին, տեր եղեք այդ անկախությանը»:
«Վերջին օրերին «Ժողովուրդը» ՀՀ քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ Սևան-Երևան մայրուղու սկզբնամասում և մայրաքաղաքի էլի մի քանի հատվածներում գործում են «թաքնված տեսախցիկներ», որոնք մեքենաներին նկարում են հետևից:
«Հանրապետության փողոցի վրա, «Mothercare» մանկական հագուստի խանութի վերևի հարկում մի շքեղ ցուցանակ է հայտնվել, որի վրա ոսկետառ գրված է` «Ազգային միաբանություն»»: