Բանկերն այս շաբաթ նույնպես ավելի շատ դոլար են վաճառել, քան գնել
Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության` օգոստոսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89 մլն 431 հազար 144 ԱՄՆ դոլար՝ 406.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99 մլն 635 հազար 181 ԱՄՆ դոլար՝ 407.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19 մլն 60 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 406.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 400 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 406.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 217 հազար 100 EUR՝ 539.40 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9 մլն 181 հազար 982 EUR՝ 543.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 830 մլն 638 հազար 651 ՌԴ ռուբլի՝ 12.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 89 մլն 280 հազար 610 ՌԴ ռուբլի՝ 12.41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: