Հունվարի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 34 MD 492 համարանիշի և Audi A6 մակնիշի 999 ԼՏ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ներքին գործերի նախարարության տվյալներով` կիրակնօրյա անկարգությունների արդյուքնում 70 իրավապահ է տուժել, որից 40-ը հոսպիտալացվել են:
Դրամապանակը սինխրոնացվում է տիրոջ բջջայինի` բյուջեի պլանավորման հավելվածի հետ, տեղեկատվություն է հավաքում նրա գնումների սովորությունների մասին, որից հետո որոշում է կայացնում, արժե որ տերը հերթական գնումն անի, թե ավելի լավ է ձեռնպահ մնալ:
Ավրաամ Ռուսոն հայկական հայրենասիրական երգ է երգում:
Նոր օրինագծի նպատակը, ըստ նրա, Դաշնության բոլոր սուբյեկտներում ժամանակն առավելագույնս աստղագիտական ժամանակին համապատասխանեցնելն է:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ ճշտվում է նրանց ինքնությունը, ուսումնասիրվում է նրանց մեղադրանք առաջադրելու հարցը:
49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հարբած վիճակում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակչուհիներից մեկից պահանջել է բացել դուռը, իրեն ներս թողնի, հակառակ դեպքում կկոտրի տան պատուհանի ապակիները:
Հայտնի պարուհի և երգչուհի VARDA-ն մասնակցել է հյուրընկալվել է Comedy Club-ում:
Կլիչկոն Յանուկովիչին կոչ է արել չկրկնել Չաուշեսկուի եւ Քադաֆիի սխալները:
2013 թ. ընթացքում հարկային մարմնի կամ հարկային ծառայողի 165 գործողություններ բողոքարկվել են: Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակված վիճակագրության համաձայն՝ Գանգատարկման հանձնաժողովը բավարարել է միայն 75 բողոք, մասնակի՝ 16, մի մասը կասեցրել է, իսկ մնացածը՝ մերժել:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Մ. Բ.-ի (ծնվ. 1960թ.) դին:
Այս տուրից հետո հայաստանցի գրոսմայստերը 5.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Քեմալական կուսակցության պատգամավորն առաջարկում է Ստամբուլի Շիշլի թաղամասի պողոտաներից մեկն անվանել հանրային համերաշխության և մշակութային բազմազանության խորհրդանիշ ընկալվող Հրանտ Դինքի անունով:
Բաթումում սեփական բնակարանում սպանված են գտել 40-ամյա գործարար Եվգենի Կոզլովիչին: Ենթադրվում է, որ գործարարն սպանվել է սառը զենքով:
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի 17-ին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել և սեռական հարաբերություն ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած համագյուղացու հետ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կարևորը պաշտպանելը չէ, այլ այն, թե ինչ գիտես ու քեզնից ինչ ես ներկայացնում։
Թեստավորումն անցակացվում է ինչպես Ռուսատանում, այնպես էլ ԱՊՀ երկրներում եւ հեռավոր արտերկրում:
Կոճապղպեղը նաև արտակարգ հակաօքսիդանտ և միզամուղ է: Ունի տաքացնող հատկություն, որը կարող եք նկատի ունենալ այս ցրտաշունչ ձմեռային օրերին: Կարելի է կոճապղպեղով թեյ պատրաստել և ոչ միայն տաքանալ, այլև պայքարել այժմ այնքան տարածված բացիլների դեմ: Ջերմելիս հիշեք, որ նման թեյը բարձրացնում է մարմնի ջերմատիճանը, որը ավելի կարագացնի քրտնարտադրությունը և կպայքարի ջերմության դեմ (տես՝ հակացուցումները):
Գիլդան լավագույն ֆիլմ չի ընտրում, ուստի ամենահեղինակավորը համարվում է «լավագույն դերասնական կազմ» անվանակարգը: Այս տարի այդպիսին է ճանաչվել Օ. Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձեւով» (American Hustle) ֆիլմի ստեղծագործական անձնակազմը:
30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Օդնոկլասնիկ» կայքում էջ ունենալու, իրեն անտարբերության մատնելու և դավաճանելու կասկածանքի առթիվ խանդի հողի վրա վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմանական վնասվածքներ՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող, որից հետո հեռացել է տանից:
Ա. Գրիգորյանը Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍԻ» պետ Մարիամ Մինասյանի որդին է:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչներ 33-ամյա Արտակ Բաբայանը, 30-ամյա Արթուր Ավագյանը և 26-ամյա Արսեն Միլիտոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Երբ վերջերս Ադրբեջանի մայրաքաղաքն ընտրվել էր որպես շախմատային համաշխարհային օլիմպիադայի անցկացման վայր, նա կրկին ընդգծել էր, որ այդ քաղաքը, որտեղ ինքը ծնվել եւ մեծացել է ու որտեղից ստիպված է եղել փախչել, իրեն «չի ձգում»:
Հունվարի 19-ին, ժամը 12.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.54-ին, մարվել՝ 13.06-ին: Պարզվել է, որ Բուզանդի փողոցի տներից մեկին կից օժանդակ շինությունում այրվել է կուտակված աղբ (մոտ 1 խմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.54-ին, մարվել՝ 13.06-ին: Արտակարգ իրավիճակների […]
Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հրապարակում, վիճաբանության ժամանակ, 1981 թ. ծնված Վարդգես Ա.-ն ոտքով հարվածել է իր սրունքին և բացահայտ հափշտակելով բջջային հեռախոսը` դիմել փախուստի:
Դա ոչ միայն մեզ է ձեռնտու, այլ նաև՝ միավորվելու հույս է ներշնչում ժողովրդին ու հասարակական կառույցներին, այսինքն՝ միավորումը միավորում է բերում:
իրակի մարզում կան գյուղական համայնքներ, որոնք սեփական եկամուտները չեն կարողացել հավաքագրել նույնիսկ 50 տոկոսով: Սրանով պայմանավորված էլ դրանցում անհնար է դառնում զարգացման և այլ ծրագրերի իրականացումը:
Հայազգի մտավորականի մահը սգալու եւ նաեւ արդար դատաքննություն պահանջելու համար ամեն տարի այս օրը Ստամբուլում տեղի են ունենում բողոքի ցույցեր եւ երթեր, որին մասնակցում են ոչ միայն Հրանտ Դինքի ընտանիքի անդամները, բարեկամներն ու ընկերները, այլեւ թուրք առաջադեմ մարդկությունը:
Սուր ռեսպերատոր վիրուսներն ակտիվ են, սակայն հանրապետությունում իրավիճակը համաճարակային չէ: Սա վստահեցնում է ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: 2013-ի վերջին և ընթացիկ տարվա սկզբում ջրծաղիկով հիվանդացության դեպքերն են ավելացել: