
ԱՄՆ կինոդերասանների գիլդիան լավագույնն է ճանաչել Մեթյու Մաքքոնահին և Քեյթ Բլանշետին

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակին (Screen Actors Guild Award) են արժանացել դերասան Մեթյու Մաքքոնահին եւ դերասնուհի Քեյթ Բլանշետը:
Մոտ 165 հազար դերասանների եւ կինոինդուստրիայի ներկայացուցիչների միավորող գիլդան լավագույն ֆիլմ չի ընտրում, ուստի ամենահեղինակավորը համարվում է «լավագույն դերասնական կազմ» անվանակարգը: Այս տարի այդպիսին է ճանաչվել Օ. Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձեւով» (American Hustle) ֆիլմի ստեղծագործական անձնակազմը:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Մեթյու Մաքքոնահին` «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում խաղացած դերի համար: Քեյթ Բլանշետը լավագույն դերասնուհի է ճանաչվել Վուդի Ալենի «Ժասմին» ֆիլմում գլխավոր դերի համար: