Բաժիններ՝

Յանուկովիչը խոստացել է երկրում ճգնաժամի կարգավորման հանձնաժողով ստեղծել. Կլիչկո

Ուկրաինական ՈւԴԱՌ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացել է երկուշաբթի նախագահի աշխատակազմի, կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչներից հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի երկրում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ:

INTERFAX գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ Կլիչկոն հանդես է եկել Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո:

Միաժամանակ հաղորդվում է, որ Կիեւի կենտրոնում «մոլոտովյան կոկտեյլներից» եւս մեկ մեքենա է այրվել:

Ներքին գործերի նախարարության տվյալներով` կիրակնօրյա անկարգությունների արդյուքնում 70  իրավապահ է տուժել, որից 40-ը հոսպիտալացվել են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031