Քեմալականները առաջակում են Դինքի անունով պողոտա կոչել
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն դիմել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ առաջարկելով Հրանտ Դինքի պատվին փողոց անվանակոչել, գրում է civilnet.am –ը` վկայակոչելով «Ակօս»-ին:
Քեմալական կուսակցության պատգամավորն առաջարկում է Ստամբուլի Շիշլի թաղամասի պողոտաներից մեկն անվանել հանրային համերաշխության և մշակութային բազմազանության խորհրդանիշ ընկալվող Հրանտ Դինքի անունով:
Թանրըքուլուն, կարևորելով Դինքի գործը, նշում է, որ Հրանտ Դինքը Թուրքիայի պատմության մեջ իր կարևոր տեղն ունի և նրա պատվին փողոց անվանակոչելը նպատակ ունի հիատակը հավերժ պահել: Դինքի սպանությունից հեո որոշ քաղաքացիներ Ստամբուլի Շիշլի թաղամաս փողոցներին մեկը կոչել էին Դինքի անունով և վահանակ փակցրել: 2010թ. փետրվարին Ստամբուլի քաղաքի համապատասխան մարմիններին առաջարկ էր արվել Շիշլիի պողոտաններից մեկը կոչել Դինքի անունով: Սակայն քաղաքային խորհուրդը ծայների մեծամասնոթւյամբ մերժել էր այդ առաջարկությունը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: