Մարդու հետ զրուցելիս հասկանում ես` սա պրոֆեսոր է, սա էլ եղած-չեղած` մի հաշիվ. Փ. Միրզոյանը` պաշտոնյաների գիտական աստիճանի մասին
Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի համար անհասկանալի է պաշտոնայների՝ գիտական կոչում ստանալու ձգտումը։
«Անցած տարի էր՝ հեռուստացույցով լսեցի, որ 149 հոգի գիտական թեզ է պաշտպանել, պատկերցնո՞ւմ եք՝ դա ինչ թիվ է։ Սովետական ժամանակաշրջանում տարեկան 10-15 հոգի է թեզ պաշտպանել։ Ուղարկում էին Մոսկվա։ Ո՞վ էր ստանում, մինչև պրոֆեսորություն էինք ստանում, տարիներ էր անցնում»,-Tert.am–ի հետ զրույցում ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, տրասպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և այլ պաշտոնյանների՝ գիտական կոչում ստանալուն, Փարավոն Միրզոյանն ասել է. «Մինչև անգամ՝ չգիտեմ ինչ պատասխանեմ, կարևորը պաշտպանելը չէ, այլ այն, թե ինչ գիտես ու քեզնից ինչ ես ներկայացնում։ Դե՝ հիմա մոդա է երևի, որ ասեն՝ դոկտոր, պրոֆեսոր է»,-պատասխանել է նա։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: