Բաժիններ՝

Դժբախտություն է, երբ ինքդ քեզ ես զրկում կյանքից, եւ ողբերգություն է, երբ մեկ ուրիշի մահվան պատճառն ես դառնում. ՃՈ-ի պետ

Երեւանի ՃՈ-ի պետ Արսեն Արշակյանը` «Պոնչիկանոցի» մոտ տեղի ունեցած վթարի մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր հետեւյալը.

«Այս գիշեր ահազանգով մեկնեցի դեպքի վայր եւ ողբերգության ականատես եղա: Մաշտոցի պողոտայի վերջնամասում ավտովթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով մի հոգի՝ 1961թ. ծնված, մահացել էր եւ չորս հոգի ծանր վիճակում՝ տեղափոխվել հիվանդանոց: Ողբերգություն էր նաեւ այն փաստը, որ գրեթե բոլոր տուժողները հարազատներ էին, մեկ գերդաստան: Հոգեբանորեն դժվարանում եմ վերհիշել, թե ինչ էր կատարվում հիվանդանոցում. մի կողմից ողբ 52 տարեկանում կյանքի թելը կտրված հարազատի համար, մյուս կողմից խառնաշփոթ ծանր վիճակում գտնվող եւ կյանքի համար պայքարող հարազատների համար: Մեկ խոսքով՝ աղետ:

Հարգելի համաքաղաքացինե՛ր, հայրենակիցնե՛ր, բազմիցս ասվել է, եւ շարունակում եմ պնդել. պահպանե՛ք ճանապարհային երթեւեկույթան կանոնները, մի՛ վարեք ավտոմեքենան ոչ սթափ վիճակում: Հարգե՛ք օրենքը, հարգե՛ք ձեր հարազատներին, հարգե՛ք ձեզ: Կյանքն ավելի քաղցր է, քան դուք կարծում եք եւ այն կարող է ընդհատվել մեկ ակնթարթում: Դժբախտություն է, երբ ինքդ քեզ ես զրկում կյանքից, եւ ողբերգություն է, երբ մեկ ուրիշի մահվան պատճառն ես դառնում: Խնայեք ձեզ եւ ձեր հարազատներին, նրանք միշտ սպասում են ձեզ…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս