Բաժիններ՝

«Օդնոկլասնիկի» պատճառով խանդի հողի վրա վիճաբանել է կնոջ հետ և դանակով մի քանի անգամ հարվածել է նրան

Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել կնոջը դանակով հարվածելու մեջ մեղադրվող տղամարդու մեղքը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Օդնոկլասնիկ» կայքում էջ ունենալու, իրեն անտարբերության մատնելու և դավաճանելու կասկածանքի առթիվ խանդի հողի վրա վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմանական վնասվածքներ՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող, որից հետո հեռացել է տանից:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մաս), նախաքննության և դատաքննության ընթացքում նա կալանավորված է եղել:

Մինչև դատաքննությունը սկսելը մեղադրյալը միջնորդել է այն անցկացնել արագացված կարգով, իրեն մեղավոր է ճանաչել: Առաջին ատյանի դատարանը ապացուցված է համարել մեղադրյալի մեղքը: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը միևնույն ժամանակ վճռել է մեղադրյալի նկատմամբ համաներում կիրառել և նրան ազատել պատժի կրումից:

Առաջին ատյանի դատարանի այս վճիռը ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031