
Լարված իրավիճակ Կիևում (ուղիղ միացում)

Ուկրաինական ՈւԴԱՌ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել չկրկնել Ռումինիայի նախկին նախագահ Չաուշեսկուի եւ Լիբիայի առաջնորդ Քադաֆիի սխալները: Այդ մասին Կլիչկիոն գրել է իր twitter-ում:
Կիեւում այսօր անկարգություններ եւ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ անկարգությունների ժամանակ ավելի քան 30 իրավապահ է տուժել: Նշվում է, որ ցուցարարները «մոլոտովյան կոկտեյլներ» են օգտագործել: ՈՒՆԻԱՆ գործակալության փոխանցմամբ` ցուցարարների նկատմամբ կիրառվել են ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ եւ արցունքաբեր գազ:
Վիտալի Կլիչկոն Մայդանից դիմել է նախագահ Յանուկովիչին` ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախում թույլ չտալու կոչով: Հաղորդվում է, որ դրանից հետո նա ուղեւորվել է նախագահ Յանուկովիչի նստավայր` «անձամբ կոչ անելու դադարեցնելու ոստիկանության հակազդեցությունը»:
Կիևում իրավիճակը` տեսանյութում: