
Mercedes-ը Գյումրիում հայտնվել է զբոսայգու մեջ. կան վիրավորներ

shamshyan.com-ի փոխանցմամբ`հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շաիրակի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչ 27-ամյա Վահրամ Դավոյանը վարելով Mercedes մակնիշի 56 DV 666 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել թիվ 2 հասցեում գտնվող զբոսայգու մեջ, բախվել ծառին և կողաշրջվել է:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչներ 33-ամյա Արտակ Բաբայանը, 30-ամյա Արթուր Ավագյանը և 26-ամյա Արսեն Միլիտոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: