
49-ամյա տղամարդը մեղադրվում է պատուհանը կոտրելու միջոցով բնակարան մտնելու և տանտիրոջը բռնաբարել փորձելու մեջ

Նախկինում դատապարտված 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հարբած վիճակում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակչուհիներից մեկից պահանջել է բացել դուռը, իրեն ներս թողնի, հակառակ դեպքում կկոտրի տան պատուհանի ապակիները: Նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ տուն մուտք գործելու ու տանտիրոջ հետ սեռական հարաբերության ունենալու նպատակով, աղջկա կամքին հակառակ կոտրելով նշված տան պատահանի ապակիները, կոտրված ապակու տեղով ապօրինի մուտք է գործել աղջկա տուն, որից հետո նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերության ունենալ նրա հետ: Սակայն աղջիկը դիմադրել է նրան և հարվածել մահակով ու փախել տանից: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից,
Նախկինում դատապարտված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ բռնաբարության փորձի և սպառնալիքով բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մաս, 147-րդ հոդվածի 2-րդ մաս): Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործին որպես ապացույց է կցված ռետինե մահակը: