
22-ամյա երիտասարդը մեղադրվում է փաստացի կնոջ հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ

Դատարանի վարույթ է ընդունվել 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. նոյեմբերի 17-ին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել և սեռական հարաբերություն ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած համագյուղացու հետ:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, նախկինում չդատապարտված երիտասարդին մեղադրանհք է առաջադրվել 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդված): Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: